Իմ քայլը դաշինքի ջախջախիչ հաղթանակը. ԲՀԿ-ի լիակատար ձախողումըԻմ քայլը դաշինքի օգտին քվեարկելով, դուք քվեարկելու եք ներկայիս խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրությունների օգտին: Երեւանի ավագանու ընտրության քաղաքական կոնտեքստը հենց դա է՝ իրեն երեւանցիների հզոր մանդատն անհրաժեշտ է արտահերթ ընտրության շուրջ քաղաքական ուժերի, խորհրդարանի ներկայացուցիչների հետ բանակցելու համար, օգոստոսի 20-ին դաշինքի հանրահավաքում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղմ կրկին դաշինքի հանրագավաքում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Իմ քայլը դաշինքին անհրաժեշտ է ոչ թե պարզապես հաղթանակ, այլ անվերապահ, բացառիկ հաղթանակ, այդ մանդատը ստանալու համար: Երեւանի ավագանու ընտրության քվեարկության առաջին տվյալներից արդեն պարզ է, որ Իմ քայլը դաշինքը ստանում է այդ բացառիկ, բացարձակ մեծամասնությունը: Այդ տվյալներով, Իմ քայլը դաշինքի վստահության քվեն հասնում է 80 տոկոսի: Սա առաջին ընտրությունն է թավշյա հեղափոխությունից հետո, եւ նոր իշխանությունը, որն ուներ հանրային բացառիկ լեգիտիմություն, խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ օժտվում է նաեւ «պետական» լեգիտիմությամբ, ինչում նրան մեղադրում էին ընդդիմախոսները: Երեւանի այս մանդատն անկասկած Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտա առավել ուժեղ դիրքերից բանակցել խորհրդարանական ուժերի հետ՝ արտահերթ ընտրության հարցով: Ընտրարշավն անցավ հենց այս տրամաբանությամբ, Երեւանի ընտրության մակարդակը բարձրացվեց ընդհուպ համապետական խնդրի: Նիկոլ Փաշինյանը օրեցօր սրում էր հռետորաբանությունը, ի վերջո ընտրությունը հանգեցնելով սեւերի ու սպիտակների, հեղափոխության ու հակահեղափոխության միջեւ պայքարի: Ավագանու ընտրության մասնակիցներն այս պարագայում ոչինչ չունեին հակադրելու: Իսկ Բարգավաճ Հայաստանն ու լույս դաշինքի կուսակցությունները բանավեճի մեջ մտան իշխանության հետ, ակամա իրենց նույնացնելով սեւերի հետ: Այս պարագայում հետաքրքիր էր, թե ինչ ազդեցություն է ունենալու այս բաժանումը ընտրողների քվեարկության վրա: Նախնական տվյալները վկայում են, որ իշխանության այս տեխնոլոգիան եւ դրված թեզերն աշխատել են անվրեպ: Նախնական տվյալները վկայում են ԲՀԿ-ի կատարյալ ձախողումը: Այս կուսակցությունը իր նախընտրական արշավը կառուցեց Իմ քայլին հակադրվելու վրա, խճճվելով ֆեյքերի, բռնաճնշումների եւ հնի իներցիայով եկած թեզերի վրա, որոնք հետաքրքիր չէին ընտրողներին: Թավշյա հեղափոխությունից ու նախկին վարչակարգի հեռացումից հետո ԲՀԿ-ն կորցրել էր իր դերն ու իմաստը՝ բուֆեր վարչակարգի ու հանրության միջեւ, եւ այս ընտրարշավը ցույց տվեց, որ կուսակցությունը պատկերացում չունի նոր իրավիճակում իր տեղի մասին: Հատկանշական էր նաեւ քրեա-օլիգարխիկ համակարգի մյուս ուժի՝ ՀՅԴ-ի ձախողումը: Փաստացի, ավագանու արտահերթ ընտրությունը այդ համակարգի ապամոնտաժման այսպես ասած քաղաքական մասն էր: Ավելորդ չէ նշել, որ Երեւանի ավագանու այս ընտրությանը մասնակցել է ավելի շատ մարդ, քան նախորդ ընտրությանը:

Իմ քայլը դաշինքի օգտին քվեարկելով, դուք քվեարկելու եք ներկայիս խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրությունների օգտին: Երեւանի ավագանու ընտրության քաղաքական կոնտեքստը հենց դա է՝ իրեն երեւանցիների հզոր մանդատն անհրաժեշտ է արտահերթ ընտրության շուրջ քաղաքական ուժերի, խորհրդարանի ներկայացուցիչների հետ բանակցելու համար, օգոստոսի 20-ին դաշինքի հանրահավաքում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղմ կրկին դաշինքի հանրագավաքում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Իմ քայլը դաշինքին անհրաժեշտ է ոչ թե պարզապես հաղթանակ, այլ անվերապահ, բացառիկ հաղթանակ, այդ մանդատը ստանալու համար:

Երեւանի ավագանու ընտրության քվեարկության առաջին տվյալներից արդեն պարզ է, որ Իմ քայլը դաշինքը ստանում է այդ բացառիկ, բացարձակ մեծամասնությունը: Այդ տվյալներով, Իմ քայլը դաշինքի վստահության քվեն հասնում է 80 տոկոսի:

Սա առաջին ընտրությունն է թավշյա հեղափոխությունից հետո, եւ նոր իշխանությունը, որն ուներ հանրային բացառիկ լեգիտիմություն, խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ օժտվում է նաեւ «պետական» լեգիտիմությամբ, ինչում նրան մեղադրում էին ընդդիմախոսները: Երեւանի այս մանդատն անկասկած Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտա առավել ուժեղ դիրքերից բանակցել խորհրդարանական ուժերի հետ՝ արտահերթ ընտրության հարցով:

Ընտրարշավն անցավ հենց այս տրամաբանությամբ, Երեւանի ընտրության մակարդակը բարձրացվեց ընդհուպ համապետական խնդրի: Նիկոլ Փաշինյանը օրեցօր սրում էր հռետորաբանությունը, ի վերջո ընտրությունը հանգեցնելով սեւերի ու սպիտակների, հեղափոխության ու հակահեղափոխության միջեւ պայքարի: Ավագանու ընտրության մասնակիցներն այս պարագայում ոչինչ չունեին հակադրելու: Իսկ Բարգավաճ Հայաստանն ու լույս դաշինքի կուսակցությունները բանավեճի մեջ մտան իշխանության հետ, ակամա իրենց նույնացնելով սեւերի հետ:

Այս պարագայում հետաքրքիր էր, թե ինչ ազդեցություն է ունենալու այս բաժանումը ընտրողների քվեարկության վրա: Նախնական տվյալները վկայում են, որ իշխանության այս տեխնոլոգիան եւ դրված թեզերն աշխատել են անվրեպ:

Նախնական տվյալները վկայում են ԲՀԿ-ի կատարյալ ձախողումը: Այս կուսակցությունը իր նախընտրական արշավը կառուցեց Իմ քայլին հակադրվելու վրա, խճճվելով ֆեյքերի, բռնաճնշումների եւ հնի իներցիայով եկած թեզերի վրա, որոնք հետաքրքիր չէին ընտրողներին: Թավշյա հեղափոխությունից ու նախկին վարչակարգի հեռացումից հետո ԲՀԿ-ն կորցրել էր իր դերն ու իմաստը՝ բուֆեր վարչակարգի ու հանրության միջեւ, եւ այս ընտրարշավը ցույց տվեց, որ կուսակցությունը պատկերացում չունի նոր իրավիճակում իր տեղի մասին:

Հատկանշական էր նաեւ քրեա-օլիգարխիկ համակարգի մյուս ուժի՝ ՀՅԴ-ի ձախողումը: Փաստացի, ավագանու արտահերթ ընտրությունը այդ համակարգի ապամոնտաժման այսպես ասած քաղաքական մասն էր:

Ավելորդ չէ նշել, որ Երեւանի ավագանու այս ընտրությանը մասնակցել է ավելի շատ մարդ, քան նախորդ ընտրությանը:

Իմ քայլը դաշինքի ջախջախիչ հաղթանակը. ԲՀԿ-ի լիակատար ձախողումը

Be the first to comment on "Իմ քայլը դաշինքի ջախջախիչ հաղթանակը. ԲՀԿ-ի լիակատար ձախողումըԻմ քայլը դաշինքի օգտին քվեարկելով, դուք քվեարկելու եք ներկայիս խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրությունների օգտին: Երեւանի ավագանու ընտրության քաղաքական կոնտեքստը հենց դա է՝ իրեն երեւանցիների հզոր մանդատն անհրաժեշտ է արտահերթ ընտրության շուրջ քաղաքական ուժերի, խորհրդարանի ներկայացուցիչների հետ բանակցելու համար, օգոստոսի 20-ին դաշինքի հանրահավաքում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղմ կրկին դաշինքի հանրագավաքում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Իմ քայլը դաշինքին անհրաժեշտ է ոչ թե պարզապես հաղթանակ, այլ անվերապահ, բացառիկ հաղթանակ, այդ մանդատը ստանալու համար: Երեւանի ավագանու ընտրության քվեարկության առաջին տվյալներից արդեն պարզ է, որ Իմ քայլը դաշինքը ստանում է այդ բացառիկ, բացարձակ մեծամասնությունը: Այդ տվյալներով, Իմ քայլը դաշինքի վստահության քվեն հասնում է 80 տոկոսի: Սա առաջին ընտրությունն է թավշյա հեղափոխությունից հետո, եւ նոր իշխանությունը, որն ուներ հանրային բացառիկ լեգիտիմություն, խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ օժտվում է նաեւ «պետական» լեգիտիմությամբ, ինչում նրան մեղադրում էին ընդդիմախոսները: Երեւանի այս մանդատն անկասկած Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտա առավել ուժեղ դիրքերից բանակցել խորհրդարանական ուժերի հետ՝ արտահերթ ընտրության հարցով: Ընտրարշավն անցավ հենց այս տրամաբանությամբ, Երեւանի ընտրության մակարդակը բարձրացվեց ընդհուպ համապետական խնդրի: Նիկոլ Փաշինյանը օրեցօր սրում էր հռետորաբանությունը, ի վերջո ընտրությունը հանգեցնելով սեւերի ու սպիտակների, հեղափոխության ու հակահեղափոխության միջեւ պայքարի: Ավագանու ընտրության մասնակիցներն այս պարագայում ոչինչ չունեին հակադրելու: Իսկ Բարգավաճ Հայաստանն ու լույս դաշինքի կուսակցությունները բանավեճի մեջ մտան իշխանության հետ, ակամա իրենց նույնացնելով սեւերի հետ: Այս պարագայում հետաքրքիր էր, թե ինչ ազդեցություն է ունենալու այս բաժանումը ընտրողների քվեարկության վրա: Նախնական տվյալները վկայում են, որ իշխանության այս տեխնոլոգիան եւ դրված թեզերն աշխատել են անվրեպ: Նախնական տվյալները վկայում են ԲՀԿ-ի կատարյալ ձախողումը: Այս կուսակցությունը իր նախընտրական արշավը կառուցեց Իմ քայլին հակադրվելու վրա, խճճվելով ֆեյքերի, բռնաճնշումների եւ հնի իներցիայով եկած թեզերի վրա, որոնք հետաքրքիր չէին ընտրողներին: Թավշյա հեղափոխությունից ու նախկին վարչակարգի հեռացումից հետո ԲՀԿ-ն կորցրել էր իր դերն ու իմաստը՝ բուֆեր վարչակարգի ու հանրության միջեւ, եւ այս ընտրարշավը ցույց տվեց, որ կուսակցությունը պատկերացում չունի նոր իրավիճակում իր տեղի մասին: Հատկանշական էր նաեւ քրեա-օլիգարխիկ համակարգի մյուս ուժի՝ ՀՅԴ-ի ձախողումը: Փաստացի, ավագանու արտահերթ ընտրությունը այդ համակարգի ապամոնտաժման այսպես ասած քաղաքական մասն էր: Ավելորդ չէ նշել, որ Երեւանի ավագանու այս ընտրությանը մասնակցել է ավելի շատ մարդ, քան նախորդ ընտրությանը:"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ