Հրապարակվել է Սոչիում վթարային վայրէջք կատարած Boeing 737–ի անձնակազմի և ավիակարգավարի խոսակցության ձայնագրությունը

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Utair ավիաընկերության օդանավի իջնելու ժամանակ ավիակարգավարն օդաչուին առաջարկում է երկրորդ շրջան կատարել: «Փորձենք ևս մեկ անգամ մտնել 06 թռիչքուղի», — ասում է օդաչուն՝ կրկին ճշտելով, թե արդյոք եղանակային պայմանները հարմար են վայրէջքի համար: «Եղանակային պայմանները համապատասխան են», — պատասխանում է ավիակարգավարը:

Վայրէջքից հետո օդաչուն ավիակարգավարներին տեղեկացրել է օդանավում բռնկված հրդեհի մասին:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Մոսկվայից Սոչի ժամանած ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք կատարելուն պես սկսել է այրվել: Օդանավում գտնվող 164 ուղևորին և անձնակազմի 6 անդամին տարհանել

են:

18 մարդ վիրավորվել է: Օդանավակայանի աշխատակիցներից մեկը, որն օգնելիս է եղել տարհանման իրականացմանը, սրտի կաթված է ստացել:

Տեսանյութը՝ այստեղ։

 

Be the first to comment on "Հրապարակվել է Սոչիում վթարային վայրէջք կատարած Boeing 737–ի անձնակազմի և ավիակարգավարի խոսակցության ձայնագրությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ