Աշխատավարձերը «չնչին» չեն, ոստիկանությունը համատարած կաշառակեր չէ. ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել մամուլի տեղեկության վերաբերյալ, ըստ որի, վերջին շրջանում կտրուկ աճել է ոստիկանության համակարգը լքել ցանկացող ոստիկանների թիվը, ոստիկանության պետը անձամբ է շրջում կառույցներում ու հորդորում չգնալ այդ քայլին, ու թե դրա պատճառը առանց «լեւի» եկամուտի աշխատել չցանկանալն է:

Այս առնչությամբ, ոստիկանության պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ոստիկանությունում ծառայության անցնողների եւ այլ աշխատանքի տեղափոխվողների կամ կենսաթոշակի անցնողների քանակը լիովին համադրելի է նախորդ եւ մյուս տարիների ցուցանիշներին:

Ոստիկանության պետը ստորաբաժանումներում հանդիպումներ, այդ թվում՝ մարզային կառույցներ այցեր է ունեցել մեկ ամիս առաջ, նպատակը առաջին կիսամյակի արդյունքների ամփոփումն ու ծառայության ընթացքին տեղում ծանոթանալն է եղել:

Ինչ վերաբերում է «լեւի եկամուտին», ապա խորհուրդ կտայինք չիմացությամբ, թե կանխակալությամբ չվիրավորել մի ամբողջ համակարգի. ոստիկանության աշխատավարձերը «չնչին» չեն, ոստիկանությունը համատարած կաշառակեր չէ եւ իր ոչ բազմաթիվ իրավախախտներին հենց ինքն էլ բացահայտում ու ներկայացնում է պատասխանատվության, ոստիկանությունն աշխատում է ողջ պատասխանատվությամբ ու արդյունավետությամբ, ինչի վկայությունն են հանցագործությունների բացահայտման շարժընթացը եւ վերջին ամիսների ցուցանիշները, որոնք հրապարակվում են»:

Be the first to comment on "Աշխատավարձերը «չնչին» չեն, ոստիկանությունը համատարած կաշառակեր չէ. ոստիկանության պարզաբանումը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ