Օլիգարխների ընկերությունները՝ ՊԵԿ-ի հսկողության ներքո

Պետական եկամուտների կոմիտեն առաջիկա մեկ տարում՝ 2018 թ. հուլիսի 1-ից մինչև 2019 թ. հուլիսի 1-ը, իր ստուգումների պլանում ընդգրկել է 1192 ստուգումներ, որոնցից բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված են՝ 886, միջինում՝ 270, և ցածր ռիսկայնության խմբում՝ 36 կազմակերպություններ։

Ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ վերջին 3 տարում ստուգման ենթակա ընկերությունների թիվը նվազել է, օրինակ՝ 2015-16 թթ. պլանում եղել է 1631, 2016-17թթ-ին` 1577, 2017-18 թթ.՝ 1385 ընկերություն։

Ընդ որում՝ նախկինի համեմատ կրճատվել է բարձր ռիսկային ընկերությունների թիվը և ավելացել միջին ռիսկային համարվողներինը, մասնավորապես՝ 3 տարի առաջ բարձր ռիսկային էր 1414 ընկերություն, միջին՝ 175-ը։

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ բարձր ռիսկայնության կազմակերպություններում ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում յուրաքանչյուր տարի, միջիններում՝ 3 տարին մեկ անգամ, իսկ ցածր ռիսկայիններում՝ 5 տարին մեկ անգամ։

Ըստ նրա՝ կազմակերպությունների ռիսկայնությունը գնահատում է ավտոմատ ծրագիրը. «65 հազար կազմակերպություն գնահատվում են, դրա 20%-ը բալերի աճողական հերթականությամբ համարվում են բարձր ռիսկայնության, 30%-ը՝ միջին, 50%-ը՝ ցածր ռիսկայնության կազմակերպություններ։ Ծրագիրը համադրում է հարկ վճարողի կողմից ներկայացված տվյալները՝ հաշվարկները, աշխատավարձը, ոլորտը և այլն, ու գնահատականներ է տալիս»։

Ռ.Մաշադյանի խոսքով՝ հրապարկված 1 տարվա ցանկը չի նշանակում, որ բոլորին այս տարի են ստուգելու, այսինքն՝ եթե ստուգել են փետրվարին, նշանակում է՝ մինչև փետրվար չեն ստուգելու, այլ ստուգելու են փետրվարից հետո՝ մարտ, ապրիլ, մինչև հուլիս։

ՊԵԿ ցանկի համաձայն՝ բարձր ռիսկային են համարվում «Սաս գրուպը», «Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը», «Ալեքս տեքստիլը» և «Ալեքս հոլդինգը», «Գոլդեն փելես» հյուրանոցը, «Սեքյուրիթի դրիմը», «ՄԱՊ» ընկերությունը, «Եվրոթերմը», «Վալենսիան», «Աշտարակ ձուն» և այլն։

Օլիգարխների ընկերությունները՝ ՊԵԿ-ի հսկողության ներքո

Be the first to comment on "Օլիգարխների ընկերությունները՝ ՊԵԿ-ի հսկողության ներքո"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ