Դրանք «աբիժնիկներ են», դե եթե կարող են, թող իրենք մի լավ գործ անեն․ Սոնա Շահգելդյանը՝ Փաշինյանին քննադատողների մասին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/835320/

«Մինչեւ դեկտեմբեր երկրպագուներիս կներկայացնեմ նոր տեսահոլովակ, նաեւ հանդես կգամ ակումբային համերգով, բացի այդ՝ կփորձեմ ելույթ ունենալ ավելի մեծ դահլիճում: Ունեմ նաեւ համերգներ արտերկրում»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց երգչուհի Սոնա Շահգելդյանը՝ խոսելով իր գործնական նորությունների մասին:

Մենք երգչուհու հետ շոշափեցինք նաեւ քաղաքական թեմաներ: Նա, ամփոփելով կառավարության գործունեության 100 օրը, տեսակետ հայտնեց, որ ամեն բան մեր երկրում դեպի լավն է գնում. «Սա միայն իմ կարծիքը չէ, այլեւ իմ շրջապատի: Եթե վստահել ենք այս կառավարությանը, պետք է մինչեւ վերջ նրա կողքին լինենք: Ուրախ եմ, որ սպասելիքներս աստիճանաբար իրականանում են: Ես լավատես մարդ եմ եւ կարծում եմ, որ ամեն լավ բան դեռ առջեւում է»,-ասաց Սոնան: Նա անդրադարձավ այն մարդկանց, որոնք ասում են, թե Փաշինյանի վարչապետության օրոք ոչ մի դրական տեղաշարժ չի եղել. «Դրանք «աբիժնիկներ են», դե, եթե կարող են, թող իրենք մի լավ գործ անեն»,-մեկնաբանեց երգչուհին: Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին քաղաքականություն, Սոնան պատասխանեց. «Կուզենամ՝ լավ մարդիկ վերադառնան քաղաքականություն:

Ես քաղաքագետ չեմ, որ Ձեզ հետ նման հարցեր քննարկեմ, բայց որպես քաղաքացի` կողմնակից եմ ազնիվ եւ իրենց քրտինքով հաց վստակած գործիչների վերադարձին, որպեսզի Հայաստանը ծաղկի, ոչ թե հակառակը»: «Բնականաբար, իմ ուզածն այն է, որ ժողովուրդս լավ ապրի, այլ ակնկալիքներ ես չունեմ»,-շեշտեց մեր զրուցակիցը: Մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունի երգչուհին Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի մասին. «Հայկին որպես լավ, համեստ ու լուրջ մարդ հարգում եւ սիրում եմ, կարծում եմ՝ արդար մարդ է եւ կմտածի մեր քաղաքի մասին, իսկ նրա դերասան լինելն ամենեւին էլ խոչընդոտ չէ, որպեսզի մուտք գործի քաղաքականություն»,-եզրափակեց Սոնան: Անի Անտոնյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/835320/

Be the first to comment on "Դրանք «աբիժնիկներ են», դե եթե կարող են, թող իրենք մի լավ գործ անեն․ Սոնա Շահգելդյանը՝ Փաշինյանին քննադատողների մասին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/835320/"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ