Մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը․ Արայիկ Հարությունյանը՝ Արթուր Աղաբեկյանի գործի մասին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/835887/

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը իր և ընկերների անունից հայտարություն  է տարածել, որում ասվում է․ «Մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։

Մենք քաջատեղյակ ենք և ականատեսը «Մարտիկ» հիմնադրամի հայրենանվեր բազում ծրագրերի, որոնք իրականացվել են Արցախում՝ հանուն Արցախի պաշտպանության և անվտանգության, հանուն հայ զինվորի մարտունակության և ազատամարտիկի արժանապատվության։ Միևնույն ժամանակ տեղյակ լինելով, որ Արթուր Աղաբեկյանը չի ընդունել մեղադրանքը՝ մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը՝ վստահ լինելով, որ «Մարտիկ» հիմնադրամը այսուհետ ևս գործելու է հանուն Արցախի անվտանգության և հայ զինվորի ու սահմանապահի մարտունակության»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/835887/

Be the first to comment on "Մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը․ Արայիկ Հարությունյանը՝ Արթուր Աղաբեկյանի գործի մասին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/835887/"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ