Շանթ Հարությունյանը փորձել է դուրս գալ բանտի դարպասներից, բայց բանտապահներն արգելել են նրան

Ազատազրկման մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շանթ Հարությունյանն այսօր ընդառաջ է գնացել կառավարությանը և փորձել բանտից դուրս գալ։

Իշխանահաճո ԶԼՄ֊ների միջոցով մեր հասարակության մեջ երկար ժամանակ է՝ տարածում են, թե իբր իշխանություններն ազատել են Շանթ Հարությունյանին, և ինքն է որ հրաժարվում է դուրս ելնել։

Շանթ Հարությունյանը, ընդառաջ գնալով կառավարությանը, այսօր փորձել է դուրս գալ բանտի դարպասներից։

Բանտապահներն արգելել են նրան իրականացնել կառավարության կամքը։

Կարկամած բանտապահները չեն հասկացել ինչպես վարվել. ոչ այն է՝ արգելել Շանթ Հարությունյանին իրացնել իշխանական մոտեցումը , ոչ այն է՝ իրենք իրացնեն կառավարության իրական մոտեցումը։

Շփոթված բանտապահներն ընդամենը հայտարարել են, որ իրենք պարտավոր կլինեն Շանթ Հարությունյանի կատարած քայլը արձանագրել որպես փախուստի փորձ։

Շանթ Հարությունյանը, չհրաժարվելով արձանագրումից, հայտարարել է, որ իրեն բանտախուց կարող են վերադարձնել բռնի ուժով։

Բանտապահներն ասել են, որ իրենք իրենց թույլ չեն տա Հարությունյանի հանդեպ բռնի ուժ կիրառել:

Շանթ Հարությունյանն այս անգամ էլ ընդառաջել է բանտապահների առաջարկին և նրանց ուղեկցությամբ վերադարձել է բանտախուց:

Այս պահի դրությամբ Շանթ Հարությունյանը շարունակում է մնալ ՀՀ֊ում միակ զտարյուն քաղբանտարկյալը»:

Շանթ Հարությունյանը փորձել է դուրս գալ բանտի դարպասներից, բայց բանտապահներն արգելել են նրան

Be the first to comment on "Շանթ Հարությունյանը փորձել է դուրս գալ բանտի դարպասներից, բայց բանտապահներն արգելել են նրան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ