Հայ հասարակությունը ապացուցեց, որ իդիոտների հավաքածու չէ

«Պետք չէ ակնկալել, որ իշխանափոխությունից անմիջապես հետո ապրելու եք դրախտում: Այս իշխանությունը, այս հասարակությունը նախորդ իշխանություններից ժառանգել է վերից վար փչացած համակարգ, և «ավգյան ախոռները» մաքրելը տարիներ կտևի, պետք է զինվել համբերությամբ և միայն աջակցելով, հասարակական պահանջ և դիսկուրս ձևավորելով գնալ առաջ: Սա է այսօր մեր գերխնդիրը»,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:

Թոքմաջյանի դիտարկմամբ՝ Հայաստանում թվացյալ հանդարտություն է, բայց դա վերջնական հանդարտություն չէ. «Վերջնական հանդարտություն կլինի, երբ որ քաղաքական դաշտը պարզաջրվի, հստակ ուժերը դիրքավորվեն և գնան արտահերթ ընտրությունների»:

«Հայ հասարակությունը ապացուցեց, որ «իդիոտների» հավաքածու չէ… Եթե «հրապարակը» չպետք է որոշող լինի, ապա ո՞վ լինի»,- նշեց պատմաբանը՝ հավելելով, որ ինքը միշտ երազել է ունենալ այնպիսի իշխանություն, որն ընտրվելուց հետո չի վախենա «հրապարակից»՝ իր քաղաքացուց»:

Մանրամասն՝ տեսանյութում:

https://www.1in.am/2417305.html

Be the first to comment on "Հայ հասարակությունը ապացուցեց, որ իդիոտների հավաքածու չէ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ