«Ավելի շուտ Կուրը կփոխի իր հունը, քան Ադրբեջանը կհասնի իր նպատակին». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախյան խնդրի խաղաղ ու արդարացի լուծումը մեր գերխնդիրն է: Մենք պետք է համախմբվենք այս գաղափարի շուրջ: Մեր պայքարը պսակվելու է հաղթանակով եւ համոզված եմ, որ ավելի շուտ Կուր գետը կփոխի իր հունը, քան Ադրբեջանը կհասնի իր նպատակին»:

https://lurer.com/?p=297466&l=am

Be the first to comment on "«Ավելի շուտ Կուրը կփոխի իր հունը, քան Ադրբեջանը կհասնի իր նպատակին». Էդուարդ Շարմազանով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ