Մերկելը Երևանում չասաց «ցեղասպանություն» բառը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Երեւան կարելի է պատմական համարել, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Մերկելն ասել է, որ Գերմանիան հիշում է, թե 1915 թվականին ինչպիսի սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցի մասին նա նշել է. «Մենք՝ գերմանացիներս, գիտակցում ենք, թե 1915 թվականին ինչպիսի սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ: Այս փաստը չպետք է մոռացվի ու չի մոռացվի, և Գերմանիան իր ներդրումն է ունենալու այս հիշողության պահպանման մեջ:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և Գերմանիայի պատասխանատվությունը 20-րդ դարի սկզբի ողբերգական իրադարձություններում: Թուրքիան դեմարշ է արել, եւ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ քաղաքական գնահատականներ չի տալու 1915 թվականի իրադարձություններին:

Թուրքիայում մտահոգությամբ էին ընդունել Անգելա Մերկելի Երեւան այցը, առավել եւս, որ սեպտեմբերին 2014 թվականից հետո առաջին անգամ պետք է կայանա Էրդողանի այցը Գերմանիա: Թուրքիայում վախենում էին, որ Գերմանիայի կանցլերը կարող է արտասանել «ցեղասպանություն» բառը:

Սակայն Մերկելը ինչպես Վրաստանում խուսափեց «օկուպացիա» բառը կիրառել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում, այնպես էլ Հայաստանում չասաց «ցեղասպանություն» բառը: Հնարավոր է, որ Ադրբեջանում էլ կփորձի խուսափել «տարածքային ամբողջականություն» արտահայտությունից:

Գերմանիան փորձում է հավասարկշռել Ռուսաստանի ու Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ու ճնշման քաղաքականությունը՝ փորձելով պահպանել նրանց որպես դաշնակից: Այս համատեքստում Մերկելի այցը պետք է ցույց տա Մոսկվային ու Անկարային, որ Գերմանիան հաստատակամ է ներկայիս ստատուս-քվոյի պաշտպանության գործում:

Մերկելը Երևանում չասաց «ցեղասպանություն» բառը

Be the first to comment on "Մերկելը Երևանում չասաց «ցեղասպանություն» բառը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ