Պարոն Դավթյան, բա ինչո՞ւ չեք բողոքարկում «Սասնա ծռերի» ազատ արձակման վերաբերյալ դատարանի որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունից այսօր հայտարարեցին, թե բողոք են ներկայացնելու Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Asekose.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ գլխավոր դատախազության եւ գլխավոր դատախազի նման կեցվածքը եւ քայլերի հաջորդականությունը ակնհայտ էր եւ սպասելի, քանի որ նրանք նաեւ հստակ կարծիք ունեին Քոչարյանին կալանք ներկայացնելու վերաբերյալ:

– Բայց ես ուզում եմ մեկ հարց ուղղել գլխավոր դատախազությանը, մասնավորապես` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. պարոն Դավթյան, եթե հիշողությունս չի դավաճանում, Ազգային ժողովում այն ժամանակվա ընդդիմադիր պատգամավորների հարցերին ի պատասխան հայտարարում էիք` բա ո՞վ պետք է խոսի եւ պահանջի, որ ոստիկանին գնդակահարած «Սասնա ծռերին» պետք է տալ խիստ պատիժ: Հիմա մոռացե՞լ եք ձեր գնահատականի մասին, բա էդ ինչո՞ւ չեք բողոքարկում «Սասնա ծռերի» ազատ արձակման վերաբերյալ դատարանի որոշման դեմ:

 

 

 

 

 

 

 

 

 

Դուք էիք ասում, թե ցավում եք, որ որեւէ պատգամավոր չբարձրացրեց ոստիկանին սպանող ահաբեկչական խմբին ավելի խիստ պատժի հարցը: Որպես ԱԺ փոխնախագահ, հիմա ուղիղ հարց եմ տալիս` պարոն Դավթյան, այդքան շուտ ե՞ք մոռանում ՀՀ գլխավոր քաղաքական ամբիոնից ձեր արած հայտարարությունները:

Իսկ ո՞վ պետք է մտածի զոհված ոստիկանների ընտանիքների մասին: Եվ նույն հարցը հասցեագրում եմ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որն, ի դեպ, այդ օրերին եղել է պատանդի կարգավիճակում, իսկ այսօր ծպտուն չի հանում: Ես ակնկալում եմ, որ առաջիկա կառավարության նիստերին կամ միջանկյալ նիստերի ժամանակ թե՛ Արթուր Դավթյանը` որպես գլխավոր դատախազ, եւ թե՛ Վալերիյ Օսիպյանը, որպես ոստիկանապետ, համարձակություն կունենան վարչապետի առաջ բարձրացնել այն մտահոգիչ հարցերը, որ ահաբեկչական խմբի որոշ անդամներ դատարանի կողմից ազատ են արձակվում: Ավելին` սպասում եմ, որ գլխավոր դատախազը բողոք կներկայացնի համապատասխան քրեական գործի վերաբերյալ: Մինչդեռ արի ու տես, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքարկում է գլխավոր դատախազությունը, իսկ «Սասնա ծռերին» մոռանում… Արդյոք այստեղ ընտրովի արդարադատություն չէ:

http://asekose.am/hy_AM/news/8/269635-paron-davtyan—ba-incou-ceq-boxoqarkoum-sasna-creri-azat-arcakman-veraberyal-datarani-orosoume.html

Be the first to comment on "Պարոն Դավթյան, բա ինչո՞ւ չեք բողոքարկում «Սասնա ծռերի» ազատ արձակման վերաբերյալ դատարանի որոշումը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ