Դավիթ Հարությունյանի հայտարարությունը

«Վերջին օրերին մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ»:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին նշված է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի տարածած հայտարարության մեջ:

«Հատկապես մտահոգիչ են ՀՔԾ պետի հայտարարությունները: Սակայն մտահոգության շատ ավելի մեծ առարկա է վերջին ժամանակահատվածում վարչապետի կողմից ավելի ու ավելի հաճախ արվող հայտարարությունները, այդ թվում՝ երեկվա հանրահավաքին, որոնք իրենց էությամբ ենթատեքստային սպառնալիքներ են իր կողմից «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար»,- իր հայտարարության մեջ նաև նշում է Հարությունյանը:

Մինչդեռ, ըստ նրա, թե՛ Սահմանադրության, և թե՛ դատական օրենսգրքի մակարդակով ամրագրված են մի շարք հիմնարար սկզբունքներ և երաշխիքներ, որոնք կոչված են դատական իշխանությանը և դրա կրողներին պաշտպանել նմանատիպ ոչ իրավաչափ ներգործությունից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Դատական Օրենսգիրքը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը։ Այդ արգելքի ակնհայտ, կոպիտ և նպատակային խախտումների պայմաններում հիմնական դերակատարը Բարձրագույն դատական խորհուրդն է, որը որպես անկախ պետական մարմին, պետք է իրացնի իր սահմանադրական հիմնական գործառույթը՝ երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը»,- ասված է Դավիթ Հարությունյանի հայտարարության մեջ:

Երեկ Հանրապետության հրապարակում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել էր դատական իշխանություններին, պնդելով անցումային արդարադատության համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:

http://asekose.am/hy_AM/news/8/269595-davit-haroutyounyani-haytararoutyoune.html

Be the first to comment on "Դավիթ Հարությունյանի հայտարարությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ