Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյանը՝ դատավորներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարյուր օրվա ամենահիշարժան ձեռքբերումներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է համարում:

Նա հիշեցրեց, որ խոստացել էր, որ բացահայտելու են ՀՀ «թալանչիներին» և հերթով անում են դա:

«Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորագույն խնդիրները ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզանից գողացված գումարերը լումա առ լումա վերադարձնելը: Այսօր արդեն տասնյակ միլիոն գողացված դոլարներ վերադարձվել և վերադարձվում են պետությանը, սակայն իրավապահ մարմինները աշխատում են խստագույն ծանրաբեռնվածությամբ: Տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հարց են առաջացնում, թե դատական համակարգը ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև բարոյապես ի վիճակի է իրականացնել կոռուցպիայի դեմ պայքար»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ տեսակետներ են հնչում, որ դատավորների զգալի մասը սպասարկել է երկար տարիներ կոռուպցիոն համակարգին,  բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, և այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է շատ խորը մնալ, սա չափազանց նուրբ թեմա է, և չպետք է տրվեն դատական իշխանության գործերին միջամտելու գայթակղությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա վստահեցրեց, որ առաջին իսկ օրից դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից հրաժարվել է, սակայն դա չի նշանակում, որ նախորդ իշխանությունից պետք է հրահանանգեր լինեն: «Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»,-ասաց նա:
Վերջինս չափազանց կարևոր համարեց, որ դատական համակարգի այսօրվա վիճակը արձանագրելով լուրջ քննարկում ունենան, և որոշում կայացնեն, թե արդյոք պետք է անցումային արդարադատության մարմիններ ստեղծեն:

«Դրանք մեզ կարող են անհրաժեշտ լինել, ոչ միայն այն պատճառով որ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդավարական հեղափոխությանը, այլ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ»,-ասաց նա և օրինակ բերեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր ընդամենը մեկ հաշվեհամարում հայտնաբերվել է 30 միլիոն դոլար: «Մեկը կար, որ ասում էր՝ չեն հարցնելու այդ տասը տոկոսները, հարցնելու ենք, և մենք էլ պատասխանելու ենք, և դուք էլ լինելու եք պատասխան տվողը չկասկածեք»,-ասաց նա:

Տեսանյութը` http://asekose.am/hy_AM/news/11/269548-xelqnerd-glouxnerd-havaqeq-e-katak-caneq-joxovrdi-het-nikol-pasinyane-datavornerin.html

Be the first to comment on "Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյանը՝ դատավորներին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ