Մեր մենթալիտետն ու՜ր, սրանցը ո՜ւր…ախր սրանք ինչու՞ պիտի մեր քաղաքական հարցերին խառնվեին

Ախր սրանք ինչու՞ պիտի մեր քաղաքական հարցերին խառնվեին։ Վա՜յ Նիկոլ ջան… Մեր մենթալիտետն ու՜ր, սրանցը ուր…Լավ, ընդունենք, գլխներիս դնենք, մեծարենք, բայց մի՞թե դա նշանակում է, որ կարող են մեզ կյանք սովորեցնել, ինչպես ապրելու դասեր տալ։ Այո, էլի մեր միս ու արյունն են, մեր հպարտությունն են, դրսում….։ Գուցե անհրածեշտ է նրանց հասկացնել, որ իրենք են այլ կյանքով ապրել, հեռու մեր, ազգայինից, մեր մշակույթից, վերջապես երկար տարիներ հեռու մեզանից ապրելով, չեն էլ պատկերացրել, որ շա՜տ հայկական բաներից ուղղակի անտեղյակ են մնացել։ Գուցե մե՞նք պիտի իրենց դասեր տանք՝ հայ լինելու, հայ ապրելու, հայերեն շնչելու, հայերեն քայլելու, հայոց պատմությունից դասեր քաղելու, հայ մեծերից դասեր առնելու, և վերջապես Հայրենիքը, հայավարի սիրելու, Հայերենը սիրելու, Հայերենով հպարտանալու, բուն Հայկական կենցաղ վարելու։ Հեռու օտար սովորույթներից, որոնք հարիր չեն մեզ, Հայերիս։ Գուցե ժամն է մեզ մի քիչ հարգելու, մերը ուրիշներինին չստորադասելու, այլամոլությամբ չտարվելու….
Ախր մեր մշակույթով, ողջ աշխարհն է հիանում։

Կից նյութն՝ այստեղ

https://blognews.am/arm/news/557133/mer-mentalitetn-u՜r-srancy-o՜ւrakhr-sranq-inchu-piti-mer-qaxaqakan-harcerin-kharnvein.html

Be the first to comment on "Մեր մենթալիտետն ու՜ր, սրանցը ո՜ւր…ախր սրանք ինչու՞ պիտի մեր քաղաքական հարցերին խառնվեին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ