ԱՄՆ–ն չպետք է շարունակի անտեսել պատմական փաստերը. կոնգրեսականը Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Արմենպրես Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/74204.html © factor.am

ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այդ մասին գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով նաև Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերի բարձրացման՝ Թրամփի որոշմանը: «Ես համաձայն եմ նախագահ Թրամփի հետ։ Թուրքիան ձգտում է ավտորիտարիզմի  եւ գնալով ավելի հակաամերիկյան  է դառնում։ Մեզնից շատերը պնդել են, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի։ Ես կոչ եմ անում Թրամփին անել դա: ԱՄՆ–ն չպետք է շարունակի անտեսել պատմական փաստերը»,– նշել է կոնգրեսականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/74204.html

© factor.am

Be the first to comment on "ԱՄՆ–ն չպետք է շարունակի անտեսել պատմական փաստերը. կոնգրեսականը Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Արմենպրես Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/74204.html © factor.am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ