Ինձ հունից հանում է, որ մարդիկ ուզում են՝ ամեն ինչ իդեալական լինի, անգամ վեճի եմ բռնվում այդ թեմայով. Աշոտ Տեր-Մաթևոսյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/829763/

Թավշյա հեղափոխությունից ունեցած սպասելիքներս արդարանում են, ավելին` այն, ինչ տեղի է ունենում, չէի էլ կարող պատկերացնել: Ինձ թվում է` ոչ ոք չէր հավատում, որ նման զարգացումներ կլինեին: Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էլ էր անսպասելի նույնիսկ իշխանափոխության ժամանակ: Բայց արի ու տես, որ իրականացավ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը փորձում է դուրս մնալ էյֆորիկ տրամադրություններից եւ երեւույթներին սթափ հայացքով նայել:

Աշոտին զայրացնում են այն մարդիկ, որոնք կառավարությունից պահանջում են երկարատեւ լուծումներ պահանջող խնդիրների վերացում. «Անգամ հեղափոխության մասնակիցներն ասում են, օրինակ` ինչու փոքր բիզնեսը չի ազատվում ինչ-ինչ հարկերից, ասում եմ. «ժողովուրդ, այս 3 ամսվա ընթացքում կատարվածը վերջին 30 տարվա ընթացքում էլ տեղի չէր ունեցել: Սպասեք, ամեն ինչի հերթն էլ կգա»»,-նկատեց նա: Դերասանի համոզմամբ` կառավարությունում բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն, եւ դա նորմալ է. «Եթե մենք գնացել ենք Նիկոլ Փաշինյանի ետեւից, ուրեմն պետք է վստահենք նրան եւ նրա թիմին: Կարող է ինքն էլ սայթաքի, կառավարության անդամներն էլ: Կարեւորն այն է, որ այդ մարդիկ ուզում են այս երկիրը երկիր դարձնել: Ո՞վ չի սխալվում: Ինձ հունից հանում է այն, որ մարդիկ ուզում են` ամեն ինչ իդեալական լինի:

Անգամ ընկերներիս հետ վեճի եմ բռնվում այդ թեմայով»,-ասաց Աշոտը: Նրա կարծիքով` Հայաստանում բոլոր ոլորտներում պետք է հեղափոխություն լինի, այդ թվում` մշակույթի բնագավառում. «Համբերությամբ զինված սպասում եմ, որ խոշոր հարկատուները մտնեն հարկային դաշտ, բյուջեն լցվի եւ այդ թվում մեր ոլորտը սկսի ավելի ակտիվ սուբսիդավորվել: Օրինակ` մեր բնագավառում աշխատավարձերի բարձրացումը անհապաղ է: 80 հազար դրամ աշխատավարձով դերասանն ի՞նչ պետք է անի. ստիպված պետք է զբաղվի հանդիսավարությամբ, սերիալներում պետք է նկարահանվի, եւ արդյունքում տուժելու է թատրոնը, որն ամենակարեւորն է դերասանի համար: Բայց սա էլ ժամանակի հարց է: Հուսով եմ` մեր կառավարությունը արվեստին առնչվող խնդիրները չի անտեսի»,-եզրափակեց մեր զրուցակիցը: Աննա Բաբաջանյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/829763/

Be the first to comment on "Ինձ հունից հանում է, որ մարդիկ ուզում են՝ ամեն ինչ իդեալական լինի, անգամ վեճի եմ բռնվում այդ թեմայով. Աշոտ Տեր-Մաթևոսյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/829763/"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ