Սերժ Սարգսյանին օրենքով բնակարան չի հասնում

ՀՀ գործող օրենսդրությամբ ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին բնակարանի և անձնական հատուկ պետական պահպանության տրամադրում չի նախատեսված:

Պաշտոնաթող նախագահի սպասարկումը և գույքի տրամադրումը պետք է իրականացվեն նախագահի պաշտոնաթող դառնալու պահից գործող օրենքով:

ՀՀ նախագահի պաշտոնաթող դառնալու հետ միաժամանակ 09.04.2018 թվականից 07.03.2018 ՀՕ-143-Ն ՀՀ օրենքի համաձայն ուժի մեջ է մտել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման,

սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 04.02.2014 ՀՕ-1-Ն ՀՀ օրենքում լրացված «Հանրապետության նախագահի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո» վերնագրով 7.3. հոդվածը http://www.irtek.am/views/act.aspx?aid=74177&sc=p856#p856,

որի համաձայն բնակարանի և անձնական հատուկ պետական պահպանության տրամադրում ՀՀ պաշտոնաթող նախագահին չի նախատեսված:

Իսկ «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը http://www.irtek.am/views/act.aspx?aid=1380&sc=p78#p78,

որի 6-րդ հոդվածով նախատեսված էր բնակարանի և անձնական հատուկ պետական պահպանություն տրամադրում ՀՀ պաշտոնաթող նախագահին,

ուժը կորցրած է ճանաչվել 09.04.2018 թվականին` ՀՀ նախագահի պաշտոնաթող դառնալու նույն պահին, 07.03.2018 ՀՕ-143-Ն ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն: http://www.irtek.am/views/act.aspx?aid=150511&sc=p244#p244

Հետևաբար, ՀՀ նախագահի պաշտոնաթող դառնալու պահից գործող օրենքով ՀՀ պաշտոնաթող նախագահին բնակարանի և անձնական հատուկ պետական պահպանության տրամադրում չի նախատեսված:

29.03.2018 թվականին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքներ տրամադրելու մասին» 317-Ա որոշումը https://www.e-gov.am/gov-decrees/item/30118/ , որի նախաբանում և 5-րդ կետում գրված է`

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Շարունակությունը` սկզբնաղբյուրում

Be the first to comment on "Սերժ Սարգսյանին օրենքով բնակարան չի հասնում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ