Հովիկ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանը խլել են ընդդիմադիր գործարարի ավազի հանքը. հարուցվել է քրեական գործ

1in.am-ը գրում է. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Գևորգյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբայր Ջոնիկ Աբրահամյանի և ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանի կողմից իրեն ունեզրկելու վերաբերյալ։ ԱԱԾ-ն նյութերն ուղարկել է ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ նյութեր էին նախապատրաստվում։

Գևորգ Գևորգյանն այսօր «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ իր բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել։ «Այսօր ինձ զանգահարեցին քննչական կոմիտեից և տեղեկացրեցին, որ իմ գործը իրենց մոտ է, քրեական գործ է հարուցվել և երկուշաբթի ինձ հրավիրեցին իրենց մոտ»,- ասաց Գևորգյանը։

Նշենք, որ Գևորգ Գևորգյանը 2000 թվականին հիմնադրել էր «Ավազահատիկ» ՍՊԸ-ն և Արարատի մարզի Նորամարգ համայնքում վարձակալած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվել: Գևորգյանի խոսքերով՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործունեությանը խոչընդոտելու հարցում շահագրգիռ էին այն ժամանակ դեռ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրա եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը: Նրանց իր աջակցությունն էր ցուցաբերում նաև այն ժամանակ Արարատի մարզպետ, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, քանի որ նպատակ ունեին միավորել երկու հանքերը՝ իբրև իրենց սեփականություն:

https://socialmedia.am/15043.html

Be the first to comment on "Հովիկ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանը խլել են ընդդիմադիր գործարարի ավազի հանքը. հարուցվել է քրեական գործ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ