Այդ ի՞նչ պիտի անի Քոչարյանը. իշխանությունը Ձեր ձեռքն է. մի՛թողեք` Հայաստանից գնա. Էդուարդ Շարմազանով

ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ԱԺ 45 պատգամավորների միջնորդությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան կալանքից ազատ արձակելու վերաբերյալ։ Այս եւ այլ հարցերի շուրջ«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։

֊Պարո՛ն Շարմազանով, դատախազությունը մերժեց Ձեր եւ եւս 44 պատգամավորների ներկայացրած միջնորդությունը։ Հիմա ի՞նչ է պատրաստվում անել ՀՀԿ֊ն։

֊ՀՀԿ֊ն դեռ չի քննարկել՝ ինչ է պատրաստվում անել, քանի դեռ դատարանի որոշումը չկա։ Երբ որոշումը լինի,կտեսնենք։ Համենայնդեպս, մենք քաղաքական կուսակցություն ենք, եւ քաղաքական կուսակցությունը պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակներում եւ անի քայլեր, որոնք նպաստում են Հայաստանում ազգային արժեքային համակարգի զարգացմանը, ոչ թե կրկնակի ստանդարտների ապահովմանը։ Այն, ինչ այսօր կատարվում է գլխավոր դատախազության հայտարարության, ՀՔԾպետի հայտարարությանհետ կապված Խաչատուրովի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, կարծում եմ, որմենք գործունենքանհիմնձևակերպումներիհետ։ Եվ եթե այսպես շարունակվի,միգուցե հիմնավորվեն այն մտահոգությունները, որ, այո, Հայաստանում կոնկրետ անձանց նկատմամբ գործում է կա՛մ քաղաքական պատվեր, կա՛մ անձնական սուբյեկտիվմոտեցում։

֊Փաստ է, որ 2008 թվականին նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։

֊Մի վայրկյան,ես Մարտի 1֊ի վերաբերյալ 2008֊ին իմ կարծիքը հայտնել եմ։ Երկրորդ` Մարտի 1֊ի հետ կապված Հանրապետական կուսակցությունից ավելի շահագրգիռ ուժ չկա, որն ամբողջությամբ արտահայտեր այն մանրամասները, որ տասը զոհի հետ են կապված։ Հիմա չեմ ուզում Մարտի 1֊ի վերաբերյալ մոտեցումներիմեջմտնել`ով է մեղավոր, ով չէ մեղավոր։ Խոսքն այսօր երկրորդ նախագահին հանիրավի կալանքի տակ պահելու մասին է։ 45 պատգամավոր ստորագրում են, հետոՀՔԾպետը սկզբում, այնուհետեւ Գլխավոր դատախազությունը հայտարարում են, որինքըպետք է մնա կալանքի տակ։ Ռոբերտ Քոչարյանն ունի փաստաբաններ, որոնք իրավական ճանապարհով թող իրականացնեն իրենց գործողությունները։ Ես՝ որպես քաղաքական գործիչ, իմ մտահոգությունն եմ հայտնում կալանքի վերաբերյալ։

֊Եվ որպես քաղաքական գործիչ՝ չե՞ք կարծում, որ Ռ. Քոչարյանը քաղաքական պատասխանատվություն է կրում Մարտի 1֊ի մասով, քանի որ այդ ժամանակ երկրի նախագահն էր։

֊Բոլոր ժամանակներում էլ քաղաքական պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Բայց քաղաքական պատասխանատուն ու մեղավորը տարբեր հասկացություններ են։ Քաղաքական պատասխանատվությունը, մեղավորը, հանցագործը շատ տարբեր եզրույթներ են։ Քոչարյանն ունի շատ լուրջ փաստաբաններ, որոնք կներկայացնեն փաստեր։ Ես չեմ կարծում, որ Քոչարյանն իմ պաշտպանության կարիքն ունի։ Ես՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, շահագրգռված եմ, որպեսզի իմ երկրումչլինիընտրովի արդարադատություն, կրկնակի ստանդարտներ։ Ես առնվազն տարակուսելի, զավեշտալի եւ մտահոգիչ եմ համարում այն, որ երկու կամ երեք պատգամավորների միջնորդություն՝ «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներին կալանքից ազատելու վերաբերյալ, բավարարվում է, որոնք,ոչ ավել, ոչ պակաս,ՊՊԾ գնդի վրա հարձակվել են, որի արդյունքում սպանվել է ոստիկանության գնդապետ, իսկ 45 պատգամավորի ստորագրության վերաբերյալ ՀՔԾպետը, Գլխավոր դատախազությունն ասում են, որ Քոչարյանը կարող է խոչընդոտ հանդիսանալ։ Ծիծաղելի մեկնաբանություններ են։ Այդ ի՞նչպիտի անի Քոչարյանը. իշխանությունը Ձերձեռքն է. մի՛թողեք` Հայաստանից գնա։ Ինչ խնդիր կա։ Եթե Դուքչեք կարողանում Հայաստանի սահմանները փակ պահեք, որ Քոչարյանը չփախչի, կամ Քոչարյանը եթե փախչող լիներ,չէր գա։ Քոչարյանը հայտարարել է, որ արտասահմանից գալու է։ Արտասահմանից չէր գա, կմնար դրսում։ Մարդը եկել է, չէ՞։ Մարդը Հայաստանի երկրորդ նախագահն է եղել, Արցախի հերոս է եղել, Արցախի առաջին նախագահն է եղել։ Այստեղ պետության խնդիր կա։ Չի կարելի արդարադատությունը եւ սեփական կարծիքը նույնականացնել։

֊Ասում եք՝ ՀՀԿ֊ն ամենից շատ է շահագրգռված, որ Մարտի 1֊ի դեպքերը բացահայտվեն։ Այդ դեպքում նախորդ 10 տարիներին ինչո՞ւ հստակ քայլեր չարվեցին

։ ֊Իսկո՞վ է ասել, որ հստակ քայլեր չեն արվել։ Իսկ այսօր ինչ֊որնոր բան ի հայտ եկե՞լ է, կոնկրետ փաստեր կա՞ն, թե ով է կրակել։ Մենքխոսում ենք տասը զոհերի մասին. որեւէ մեկը գիտի՞, թե նրանց ով է սպանել։ ՀՀԿ֊ն ոչ մի բան չիկոծկել։ ՀՀԿ֊ն առաջինն է շահագրգռված, որ տասը զոհերի սպանության հանգամանքները պարզվեն։ ֊Բայց տասը տարվա ընթացքում չպարզվեց։

֊Ուրեմն հիմա շատ վտանգավոր բան է տեղիունենում. հիմա տեղի է ունենում անձնական, սուբյեկտիվհիմքերի վրա քաղաքական գործընթաց,ոչ թե իրավական։

֊Իսկ ստորագրահավաքին մասնակցողների ցուցակն ինչո՞ւչէիք հրապարակում, քննադատության ենթարկվելու մտավախությո՞ւն կար։

֊Ի՞նչ մտավախություն կամ ի՞նչ թաքուն. դատախազությունը թող հրապարակեր ցանկը։ Այդ թաքունության կամ գաղտնիության մասին լուրերը մի բաժակ ջրում փոթորկի փորձեր էին։

֊Իսկո՞վ նախաձեռնեց ստորագրահավաքը,Սերժ Սարգսյա՞նն էր առաջարկել եւ մյուսները համաձայնե՞լ էին։

֊Մենք բոլորս միահամուռ եկել ենք այդ եզրակացության։ Գործադիր մարմինը քննարկել, հայտարարություն է արել։ Եթե ԳՄ֊ն հայտարարություն է տարածում, դա չի կարող առանց Սերժ Սարգսյանի համաձայնության լինել։ Ով է առաջարկել, ովչի առաջարկել` դա, կարծում եմ, այնքան էլ էական չէ։

֊Քոչարյանն իրվերջին հարցազրույցում նշում էր, որ 2008֊ին` արտակարգ դրություն հայտարարելուց առաջ, խորհրդակցել է նաեւ վարչապետի հետ, այսինքն՝ Սերժ Սարգսյանի։ Ստացվում է՝ սլաքները նաեւ Սարգսյանի կողմ է ուղղում։

֊Իսկ արտակարգ դրություն հայտարարելու մեջինչն է եղել անօրինական։ Եթե ամեն ինչօրենքով է եւ օրինական է,ո՛չՍերժ Սարգսյանը, ո՛չորեւէ պատգամավոր մտահոգվելու բան չունի

։ ֊Եթե Սերժ Սարգսյանին էլ կանչեն հարցաքննության, խնդիր տեսնո՞ւմ եք։

֊Կկանչեն, կգնա Սերժ Սարգսյանը. ի՞նչ խնդիր կա։ Սերժ Սարգսյանը Հայաստանի եւ Արցախի ակունքներում կանգնած մարդ է, նա շատ մեծ գործեր է արել հանուն պետության անվտանգության։ Եթե ՀՔԾ֊ն հարմար կգտնի կանչել նաեւ Էդուարդ Շարմազանովին,մեռնեմօրենքին..։ Ես դեմ եմ, որմենք պայքարում ենք անձերի դեմ, մենքպետք է պայքարենք երեւույթների դեմ: զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/829978/

Be the first to comment on "Այդ ի՞նչ պիտի անի Քոչարյանը. իշխանությունը Ձեր ձեռքն է. մի՛թողեք` Հայաստանից գնա. Էդուարդ Շարմազանով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ