Նիկոլ Փաշինյանն ազատել է ՊԵԿ նախագահի տեղակալին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արա Գաբրիելյանին ազատել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից. «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով. Արա Գաբրիելյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:

Տեղեկացնենք, որ Գաբրիելյանը պաշտոնին նշանակվել էր այս տարվա հունիսի 22-ին:

Տեղեկացնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արա Գաբրիելյանը մինչ դատապարտվելը ԱՄՆ-ում, որտեղ իր կեցությունը երկարաձգել է կեղծ փաստաթղթերի հիման վրա, տարիներ շարունակ հայկական տարբեր հեռուստաընկերություններում աշխատել է որպես մոնտաժող։ Նա մտերիմ հարաբերությունների մեջ է պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ։ Վերջինիս՝ ԱՄՆ-ում աշխատած տարիներին Արա Գաբրիելյանը նրա մոտ է աշխատել, օգնել մոնտաժային աշխատանքով։

Գաբրիելյանը Հայաստան է վերադարձել 2015-ին և սկսել աշխատել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերությունում՝ որպես անվտանգության պետ։ Դրանից հետո աշխատել է կրկին Գագիկ Խաչատրյանին պատկանող բուքմեյքերական մի կազմակերպությունում:

Նիկոլ Փաշինյանն ազատել է ՊԵԿ նախագահի տեղակալին

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանն ազատել է ՊԵԿ նախագահի տեղակալին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ