Որ նախկին և ներկա պաշտոնյաներին են պատկանում փակված գազալցակայանները. մանրամասներ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/829960/

ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեռ հունիսին հրդեհատեխնիկական հետազոտություններ են անցկացվել Երեւանում գործող 23 գազալցակայաններում:

Գազալցակայանների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց պարզելու արդյոք վերացվել են թերությունները, թե ոչ:

Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ:

Ըստ ԱԻՆ-ի՝ արգելվել է հետեւյալ ԱԳԼՃԿ-ների շահագործումը: «ԳԱՕՄ գրուպ» ԱԳԼՃԿ, Դավիթաշեն 3-րդ թաղ, 19/2 «Արտ Թամ» ԱԳԼՃԿ, Արտաշատի խճ. 103/2 «Լիլ Սթար» ԱԳԼՃԿ, Նորագավիթ 1-ին փ. «Մուլտի գազ» ԱԳԼՃԿ, Գյուրջյան փողոցին հարող տարածք «Կելլի և Վիլիամս» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Շիրազի փող. 43 «Ռոբել» ԱԱԿ ԱԳԼՃԿ, Լուկաշինի խճ. 5 «Խճաքար-մուսա» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Տիչինայի 140 «Պոդո առաջին» ԱԳԼՃԿ, Արին Բերդի 2-րդ նրբ.7/2 «Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Նորք-Մարաշ տանող ավտոճանապարհ «Քար գազ Սերվիս» ԱԳԼՃԿ, Սասնա Ծռեր 1/5 «Օկտան ԴՊ» ԱԳԼՃԿ, Գրիբոյեդով 48 «Ավտոստոպ» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Սասունցի Դավիթ փող. 87 Նշենք, որ այս ընկերությունները պատահական անձանց չեն պատկանում:

Օրինակ՝ «Մուլտի գազ»-ը պատկանում է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, «Ավտոստպ» ՍՊԸ-ն՝ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, իսկ ՍՊԸ-ն հիմնադրել է նրա որդին՝ Դավիթ Սեդրակյանը, «Արտ թամ» ընկերությունն էլ պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին՝ նրա նոտար դուստրը՝ Աննա Աբրահամյանը, 50 տոկոս բաժնեմաս ունի այնտեղ: «Օկտան ԴՊ»-ն էլ պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ, Էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանի ընտանիքին, «Պոդո առաջին» ՍՊԸ սեփականատերն էլ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/829960/

Be the first to comment on "Որ նախկին և ներկա պաշտոնյաներին են պատկանում փակված գազալցակայանները. մանրամասներ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/829960/"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ