Մենք այսօր պնդելու ենք մեր բողոքը. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/829970/

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների միջնորդությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ պատգամավորները Քոչարյանին ազատ արձակելու համար պատրաստ են յուրաքանչյուրը 500 հազար դրամ գրավ վճարել:

«Պատգամավորները երաշխիք էին տվել. դա նախատեսում է, եթե դատախազությունը բավարարի պատգամավորների երաշխավորությունը, ապա նրանք 500 հազար դրամ պետք է վճարեին որպես երաշխիքի գումար: Հիմա դա մերժվեց: Եթե դատախազությունը պատգամավորների երաշխավարությամբ բաց թողներ, իհարկե, մենք այսօր անելիք չէինք ունենա, անգամ մեր բողոքից կհրաժարվեինք, բայց քանի որ բաց չեն թողել, մենք այսօր պնդելու ենք մեր բողոքը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում կայանալու է Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/829970/

Be the first to comment on "Մենք այսօր պնդելու ենք մեր բողոքը. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/829970/"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ