Հ1-ի կլոունադան․ «Սերժ Սարգսյանը հրեշտակ, Քոչարյանը՝ սատանա…»

Արմեն Մեսրոպյանը գրում  է․ Հ1-ի կլոունադան․ «Սերժ Սարգսյանը հրեշտակ, Քոչարյանը՝ սատանա»․․․

2008թ․-ի մարտի 1-ին, ոստիկանական ստորաբաժանումը հետապնդում է իշխանափոխություն պահանջող ցուցարարների բազմությանը։

2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրությունների բողոքարկում, իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 2008 թ. Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Երևանում։

Մի շարք բողոքի ակցիաներ և հանրահավաքներ, որոնք սկսվել են 2008 թ. Փետրվարի 19-ից հետո։

Բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից։

Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեց 10 և վիրավորվեց մոտ 300 մարդ։

Նիկոլ Փաշինյանի վարչապես դառնալուց հետո, Մարտի 1-ի զարգացումները նոր թափ ստացան և քրեական գործեր հարուցվեցին ժամանակի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ընդհումպ մինչև Ռոբերտ Քոչարյանի։

Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերով ցուցադրվում էր մարտիմեկյան դեպքերի խրոնիկան, որտեղ առաջին անգամ ցուցադրվեցին կադրեր, որոնք ժամանակին, թերևս, արգելված էին, և բաց տեքստով քննադատվեց Ռոբերտ Քոչարյանը։

Գրեթե 20 րոպե տևած տեսանյութի ընթացքում, ընդամնեը մեկ անգամ խոսվեց Սերժ Սարգսյանի և Մարտի 1-ի կապի մասին։

– «2011 թ․-ի ապրիլի 21-ին, Հայաստանի նախագահի նստավայրում, Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ իրավապահներից պահանջեց․ Փորձեք էտ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել»․․․

Հ1-ի ցուցադրած այս տեսանյութից կարելի է ենթադրել, որ ՀՀ 3 նախագահն ու ժողովրդի պահանջով հրաժարական տված վարչապետը, ոչ մի կապ չունի Մարտի 1-ի դժբախտ դեպքերի հետ ու դեռ մի բան էլ, նա պահանջել է, որպեսզի Մարտի 1-ի բայահատման համար նոր ուղիներ փնտրել։

Ստացվում է, որ այս ամենում մեղավոր է բացառապես Քոչարյանն ու միքանի նախկին պաշտոնյաններ։

Սակայն, ինչպես հայտնի է, Նկոլ Փաշինյանը, ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի համար ա արյուն հեղել Մարտի 1-ին։

Հարգելի Հ1-ի ղեկավարություն, լավ է, որ փոխել եք ձեր աշխատելաոճը, իհարկե ոչ ձեր սեփական կամքով, սակայն արդարացի չէ փաստերը աղավաղել ու կիսատ-պռատ խոսել․․․

Պարզ է, որ Սերժ Սարգսյանի ձեռքերը դեռևս հասնում են Ձեր հեռուստաընկերություն, բայց խոսելուց՝ խոսեք մինչև վերջ բաց ու իրերը կոչեք իրենց անուններով։

Աղբյուր՝ Newstime.am

Be the first to comment on "Հ1-ի կլոունադան․ «Սերժ Սարգսյանը հրեշտակ, Քոչարյանը՝ սատանա…»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ