Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Հայաստանում խորը վշտով են ընդունել Կրասնոյարսկի մարզում տեղի ունեցած ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի մասին ողբերգական լուրը, ինչն ուղեւորների եւ անձնակազմի մահվան պատճառ է դարձել:

Ես Ձեզ եւ ի դեմս Ձեզ բոլոր ռուսաստանցիներին անկեղծորեն վշտակցություն եմ հայտնում եւ խնդրում եմ փոխանցել իմ ցավակցությունները զոհվածների հարազատներին ու մտերիմներին»:՛

Կրասնոյարսկի երկրամասում՝ Վանկորի հանքավայրի մոտակայքում, կործանվել է Մի-8 ուղղաթիռը, ինչի հետևանքով 18 մարդ է մահացել: Այս մասին РИА Новости-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայություններից:

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:20-ին՝ Իգարկա բնակավայրից երկու կմ հեռավորության վրա:

Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ UTair ռուսական ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռը տեղափոխում էր «Վանկոր» ընկերության աշխատակիցներին:

Քննչական կոմիտեից նշել են, որ ուղղաթիռում է եղել անձնակազմի երեք անդամ և 15 հերթափոխային աշխատող:

Ուղղաթիռն ընկել է ամայի վայրում: Վթարից հետո հաջողվել է գտնել երկու «սև արկղը». նրանց վիճակն ուսումնասիրվում է:

Մի-8-ն ընկնելուց առաջ անցնել է երկու կմ: Ուղղաթիռն ընկել ու այրվել է. անկումից հետո պայթել են ուղղաթիռի վառելիքային բաքերը:

Նախնական տվյալով՝ ուղղաթիռի կործանման պատճառ էր կարող դառնալ տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի սխալը:

Դեպքի վայր է ժամանել Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետի պարտականությունների ժամանակավոր կատարող Ալեքսանդր Ուսը:

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ