Վարչապետին պետք է բարեկամաբար խնդրեմ՝ մաքրել շրջապատը

Նոր Հայաստանում քաղաքական հետապնդում չկա, հայ ժողովուրդը բախվել է մաֆիայի , քրեական հանցագործության, կոռուպցիոն վիրուսակիրների հետ, որոնց գլխավորները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, համաձայն որի Հայաստանի նոր իշխանությունները քաղաքական հետապնդումներ են իրականացնում նախկին իշխանությունների հանդեպ :

«Հայաստանը ինքնիշխան պետություն է, ինքնուրույն է իր գործողություններում, իսկ թե ի՞նչն է լավրովների և Հայաստանի մաֆիայի «փորացավը»՝ ակնհայտ է՝  Հայաստանը հայտ է ներկայացրել Ռուսաստանի հետ լինել հավասար գործընկեր և Ռուսաստանը չի կարողանում հանդուրժել այս ամենը:

Լավրովները թող չորոնեն առիթ՝ դառնալու Հայաստանի մաֆիայի և քրեական տարրերի եղբայրն ու հովանավորը»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Հայաստանը վարելու է հավասար գործընկերություն  Ռուսաստանի հետ, ինչը պարտավոր է հանդուրժել Ռուսաստանը, քանի որ մենք էլ հանդուրժում ենք ռուսական  ռազմական ներկայությունը Հայաստանում՝ հակառակ դեպքում վերջիններս մեզ ընդհանրապես պետք չեն, որովհետև հասկանալի չէ, թե այդ ռազմաբազան ոխերիմ բարեկամ Թուրքիայի համար է, թե՞  Հայաստանի պաշտպանության համար է:

Քաղաքագետը կոչ արեց ռուսական կողմին թույլ չտալ ռուսական իմպերիալիզմը ներխուժի Հայաստան, քանի որ մեր երկրում չկա որևէ հակառուսական քաղաքականություն , կա միայն՝ հայամետ դիրքորոշում և հայաստանակենտրոն քաղաքականություն, միաժամանակ կարծիք հայտնելով որ Լավրովի հայտարարության մասով ՀՀ ԱԳ նախարարը պետք է անկեղծ և հստակ դիրքորոշումով հեռախոսազրույց ունենա Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ, ասելով. «Մենք սուվերեն պետություն ենք, ու՞մ կցանկանանք կհրավիրենք, երկիրը կմաքրենք կոռուպցիոն վիրուսակիրներից, մանվելներից, քոչարյաններից և «Հինգերորդ շարասյուններից»: Այս խնդրի կապացությամբ նույնիսկ կարելի է Պուտինի հետ կապվել, ասելով որ Լավրովը պաշտպանում է կոռուպցիոն վիրուսակիրներին, քրեական տարրերին:

Հնարավոր է նաև, որ Լավրովն այդքան մեղավոր չլինի այս ամենում, շատ հավանական է,  որ հայկական մաֆիան կազմակերպել է ռուսական մամուլի ելույթները, ինչպես դա արվում էր նախկինում»:

Լևոն Շիրինյանը խոսելով ՀՀ իշխանության առաջնահերթ անելիքներից նշեց, որ շատ խնդիրների լուծում բխում է շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումից.

«Մեր իշխանությունները պարտավոր են օր առաջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, անթույլատրելի է ընտրությունների հետաձգումը : Հայաստանին պետք է որակյալ խորհրդարան, կայուն կառավարություն, եթե իրադրությունը վատացավ,  չեն թողնելու ընտրություններ տեղի ունենան:

Վարչապետին պետք է բարեկամաբար խնդրեմ՝ մաքրել շրջապատը, պետական ապարատը շտապ կարգի բերել, իսկ այդ ամենը հնարավոր է լուծել միայն համապետական ընտրություններից հետո »,-եզրափակեց Լևոն Շիրինյանը:

Be the first to comment on "Վարչապետին պետք է բարեկամաբար խնդրեմ՝ մաքրել շրջապատը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ