Ահա թե ինչու Քոչարյանին կալանավորեցին հենց կեսգիշերին

Լսեցի իրավաբան, մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան, Վահե Գրիգորյանի 1 ժամանոց հարցազրույցը, որտեղ Վահեն ամեն 2-րդ միտքը հայտնում է շեշտելով,

որ չի կարող ավելին ասել, քան ասում է, թեև ասելիքը, փաստերը և առկա իրականությունը շատ ավելին է, քան երևում է առաջին հայացքից:

Եվ այսպես, սկսենք վերծանել․․․․

1. Որտեղի՞ց «0038»-ը: Պարզվում է, որ այդ հույժ գաղտնի հրամանը հրապարկվել է բարձրաստիճան զինվորականների կողմից, տարիներ առաջ, ինչի համար նշված զինվորականները դատվել են:

2. Ի՞նչ եղավ «0038»-ի բացահայտումից հետո: Ոչինչ, բարձրաստիճան զինվորականներին դատելուց հետո այն մոռացվեց, ու արդարադատության պետական մարմինները պաշտոնապես հրաժարվեցին որ դա գոյություն ունի:

Հեղափոխությունից հետո միայն խոստովանվեց, որ կա նման փաստաթուղթ:

3. Ի՞նչ է փոխում «0038»-ը: Ամեն ինչ: Մինչ 2018 թվականը, մարտի մեկի գործը տարվել է որպես զորքը ժողովրդի վրա հանելու ու 10 անմեղ զոհերի գործ: «0038»-ը առաջ է քաշում նոր մեղադրանք, նոր դատ:

4. Ե՞րբ է գաղտնազերծվել «0038»-ը: Բռնվեք… Այն առ այսօր չի գաղտնազերծվել, ու նրա բովանդակությունը գաղտնիք է մեզ համար մինչև հիմա:

5. Իսկ ի՞նչ կա այնտեղ այդքան գաղտնի, որի մասին ասեց Վահեն: Բռնվեք, «0038»-ը հույժ գաղտնի հրաման է, որը տարածվել է ոչ միայն ՀՀ զինված ուժերի այլև այլ պետության զինված ուժերի վրա:

Ենթադրում եմ, որ խոսքը ռուսական զորքերի մասին է: Ահա թե ինչ է գաղտնագրված «0038»-ում:

Ավելին, հրամանի հիման վրա եղել են զորաշարժեր ողջ հանրապետությունում, ինչպես ՀՀ այնպես էլ այդ Օտար զինված ուժերի կողմից:

6. Ո՞րն է նոր մեղադրանքը: Այսպիսով «0038»-ը ՀՀ պետական դավաճանություն է, ՀՀ սուվերենության կոպիտ խախտում, որտեղ ՀՀ քաղաքացիների ժողովրդավարական ալիքը բռնի ուժով խեղդվել է օտալ ԶՈւ-ի կողմից, իսկ հայկական բանակը,

երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու փոխարեն, թույլ է տվել և մասնակցել է օտար զորքերի հակապետական գործողություններին․․․

Ահա թե ինչ է նշանակում սահմանադրական կարգի խախտում  ձևակերպումը: Դա ռուսին այսօր չնեղացնող և ուղղակի չմեղադրող․․․․

Շարունակությունը՝ այստեղ

Be the first to comment on "Ահա թե ինչու Քոչարյանին կալանավորեցին հենց կեսգիշերին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ