Փաշինյանը խաղասեղանին է դրել իր ամենակարեւոր հաղթաթղթերից մեկը

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը

-Պարոն Մարգարյան, ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։ Կարո՞ղ ենք ասել, որ աննախադեպ իրավիճակ է։

-Աննախադեպ վիճակ չկա, Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, իշխանափոխությամբ իշխանության եկած ուժի և հասարակության լայն հատվածի կողմից տեղի ունեցածն ընկալվում է որպես հեղափոխություն, իսկ հեղափոխությունը փափուկ և «պուպուշ» գործընթաց չէ, այն ենթադրում է արտառոց իրավիճակներ: Քոչարյանի ներգրավվումը որպես մեղադրյալ, ընդհանրապես Մարտի 1-ի գործի վերաբացումը ենթադրելի էր՝ հաշվի առնելով, որ իշխանության է եկել մարդ, ով իր քաղաքական բեմելը սկսել է 2008 թ. իրադարձություններով: Եթե, օրինակ, իշխանությունը ստանձներ ոչ թե Փաշինյանը, այլ, ասենք, Կարեն Կարապետյանը, միգուցե այս թեման չվերաբացվեր, քանի որ այն Կարապետյանի համար նշանակություն չէր ունենա: Բայց քանի որ իշխանության է եկել մարդ, ով անմիջական կապ ունի այդ իրադարձությունների հետ, ով իր ընդդիմադիր հռետորաբանության մի ահռելի մաս կառուցել է հենց մարտիմեկյան թեմայի վրա, ենթադրելի էր այն, ինչ հիմա տեղի է ունենում:

Մանրամասները՝  այստեղ

Be the first to comment on "Փաշինյանը խաղասեղանին է դրել իր ամենակարեւոր հաղթաթղթերից մեկը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ