Թմրանյութերի «բիզնեսը» ՀՀ-ում հովանավորել են Նարեկ Սարգսյանն ու Վովայի Արշակը․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություննների համաձայն` Հայաստանում «անհետացել են» անձինք, ովքեր, ըստ շրջանառվող լուրերի, զբաղվել են թմրանյութի ձեռբերման եւ դրա վաճառքի գործընթացով: Արդյունքում՝ թմրանյութերի «բիզնեսը» ՀՀ-ում ճգնաժամային իրավիճաում է:

Թմրանյութերի վաճառքի, ձեռքբերման գործընթացքը փակուղի մտավ թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ, ըստ լուրերի, վերոնշյալ հիմնական գործով զբաղվող անձինք փախուստի դիմեցին Հայաստանից:

Օդում կախված լուրերի համաձայն` այս բիզնեսի բուրգի գլխին կանգնած են եղել եւ հովանավորել են Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում նրա տանը հայտնաբերվել էր թմրանյութ, զենքեր:

Նրանք երկուսն էլ թավշյա հեղափոխությունից հետո լքել են ՀՀ-ն:

Be the first to comment on "Թմրանյութերի «բիզնեսը» ՀՀ-ում հովանավորել են Նարեկ Սարգսյանն ու Վովայի Արշակը․ «Ժողովուրդ»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ