Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը

Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը..․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով։

Ելույթի տեքստը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Հարգարժա՛ն վարչապետ Միշել,
Հարգարժա՛ն նախագահ Գանի,
Հարգարժա՛ն գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ,

Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Միշելին ջերմ հյուրընկալության համար:

Աֆղանստանում խաղաղության և կայունության միջազգային ջանքերին նվիրված այս միջոցառմանը մասնակցելն ինձ համար պատվաբեր է:

Խաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համար. այդպիսին են նաև ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունը:

Ինչպես գիտեք, Հայաստանը վերջերս ձեռնամուխ է եղել կտրուկ փոփոխությունների՝ իր ժողովրդավարական ապագան կերտելու նպատակով:

Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանի հասարակության հասունության հստակ դրսևորումն էր, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին նրա հանձնառության գրավականը:

Տիկնայք և պարոնայք,

Այսօրվա հավաքը վերստին կարևորում է միջազգային անվտանգության խնդիրները և այդ հարցում առկա կոլեկտիվ մոտեցումը պահպանելու անհրաժեշտությունը:

Մեզ բոլորիս համախմբում է ամուր հավատն ու պատրաստակամությունը՝ խաղաղություն, անվտանգություն և կայունություն բերելու Աֆղանստանի բարեկամ ժողովրդին։

Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանի կառավարության` պետականաշինության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ջանքերը:

Դա հնարավոր չէր լինի առանց Աֆղանստանի ժողովրդի, բանակի և անվտանգության ուժերի անմնացորդ նվիրվածության և զոհողության: Այնուամենայնիվ, դեռևս շատ անելիքներ կան, որպեսզի առաջընթացն անշրջելի դառնա։

Որպես կոլեկտիվ անվտանգության ջատագով, Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին:

Խաղաղ գործընթացը պահանջում է կառուցողական մոտեցում և բոլոր կողմերի դիրքորոշումների քննարկում:

Հետևաբար, մենք պետք է համախմբենք միջազգային հանրության ջանքերը բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար, ինչն անչափ կարևոր է եվրոպական անվտանգության համար ընդհանուր առմամբ:

Քանի որ խոսք գնաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ստիպված եմ անդրադառնալ նաև այդ հիմնախնդրի կարգավորմանը, չնայած համարում եմ, որ….

Շարունակությունը՝ այստեղ

Be the first to comment on "Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ