«Տղամարդու իդեալ»․ Մելանյան ստիպել է Թրամփին՝ խանդել․ (Photo)

Ինչպես արդեն հայտնի է՝ աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին:

Լուսանկարից երեւում է, որ նա զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

ՆԱՏՕ-ի վեհաժողովում Թրամփը կշտամբել է դաշինքի անդամ երկրների ղեկավարներին, տեղ-տեղ իրեն բնորոշ ուղղախոսությամբ:

Նա ասել է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է անդամ երկրներին, բայց նրանք միլիարդների առեւտուր են անում Ռուսաստանի հետ:

Թրամփը հատկապես կշտամբել է Գերմանիային, նրան անվանելով Ռուսաստանի պատանդ:

Թրամփը համաշխարհային գործերում լուրջ վերանայումներ է անում: Մասնավորապես, ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ նա հայտարարեց, որ պետք է հաշվի առնել իրողությունները:

Սա նոր մոտեցում է, այն առումով, որ քիչ ինչ «շրջանցում» է խաղի միջազգային կանոնները եւ հաստատված նորմերը:

Այդ նորմերը խոշոր հաշվով հնացել են նոր իրողությունների, կամ արդեն հաստատված իրողությունների պայմաններում:

Դրանք արդեն դառնում են հակամարտությունների, դիմակայությունների պատճառ, քանի որ դրանց շրջանակներում արդեն հնարավոր չէ կարգավորել խնդիրները:

Թրամփի ոճը եւ գործելակերպը միանշանակ չի ընդունվում աշխարհում: Հատկապես այնտեղ, որտեղ վախենում են փոփոխություններից՝ թե ներքին, թե արտաքին:

Հայաստանը երկու անգամ չվախեցավ փոփոխություններից՝ Արցախյան պատերազմ եւ Թավշյա հեղափոխություն, որոնց արժեքն ու նշանակությունը չեն սահմանափակվում զուտ հայկական շրջանակներում:

Այդպիսով, Հայաստանը ստեղծեց իրողություններ, որոնք անհնար է անտեսել:

Արցախյան պատերազմը փոխեց տարածաշրջանային անվտանգության տրամաբանությունն ու հիմքը,

իսկ Թավշյա հեղափոխությունն իր քաղաքակրթական խորքային նշանակությամբ մեծ դեր է ունենալու վերափոխումների շրջանում:

«Հայկական մոդելը» կարող է դառնալ միջազգային ու ներպետական նոր հարաբերությունների կառուցման հիմք, եթե այն հաջողությամբ իրականացվի Հայաստանում․․․

Աշխարհը հետաքրքրությամբ հետեւում է Հայաստանի իրադարձություններին ու սպասում․․․

Փաշինյանի և Թրամփի հանդիպման ժամանակ՝ ուշագրավ զրույց է տեղի ունեցել նաև ԱՄՆ առաջին տիկնոջ և Փաշինյանի միջև, որն այդքան էլ դուր չի եկել Թրամփին․․․

Շարունակությունը՝ այստեղ

Be the first to comment on "«Տղամարդու իդեալ»․ Մելանյան ստիպել է Թրամփին՝ խանդել․ (Photo)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ