Աննա Հակոբյանը քիչ առաջ հանդես է եկել ուղերձով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ազդարարում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին։ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկն այսօր է:

Հակոբյանը հիմնադրամի գործունեության մեկնարկին նվիրված իր տեսաուղերձում հայտարարում է, որ այն ստեղծվել է վերջին երկու ամիսների ընթացքում վարչապետի տիկնոջ կարգավիճակում տարբեր մարդկանց եւ խմբերի հետ իր քննարկումների արդյունքում։

««Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է՝ դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր այն կարեւոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումն ինչ-ինչ պատճառներով հասանելի չէ կառավարությանը։

Մենք ձգտելու ենք կառուցել բոլոր առումներով ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի, եւ բոլորը կունենան հավասար հնարավորություններ»,- նշում է վարչապետի տիկինը։

Աննա Հակոբյանը նաեւ կոչ է անում բոլորին ՀՀ-ում, սփյուռքում եւ Արցախում հետեւել հիմնադրամի գործունեությանը, ակտիվորեն ներգրավվել, առաջարկներ ներկայացնել եւ ներդրումներ անել։ «Եկեք համատեղենք մեր քայլերը եւ նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը»,- նշում է Հակոբյանը։

Be the first to comment on "Աննա Հակոբյանը քիչ առաջ հանդես է եկել ուղերձով. ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ