Ժողովուրդն է ընտրելու, ես կամ Նիկոլ Փաշինյանը չենք տարել իմ որդուն պաշտոնի նշանակել. Սասուն Միքայելյան

aravot.am-ը գրում է, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հավակնություններ չունի, որ իր որդին դառնա Հրազդանի քաղաքապետ: Այսօր այդ մասին, խորհրդարանում հայտարարել է պատգամավորը`լրագրողների հետ զրույցում:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` իսկ իր որդին ցանկանո՞ւմ է դառնալ Հրազդանի քաղաքապետ, պատգամավորը պատասխանեց. «Որ դառնա, ես մեծ սիրով կընդունեմ: Իմ որդին արդեն չորրորդ տարին է Հրազդանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքայինի ղեկավարն է ու էն ժամանակ չգիտեինք, որ չորս տարի հետո իշխանափոխություն կլինի: Նա ՔՊ անդամ է, ինչպես բոլորը, հետո ի՞նչ, որ իմ որդին է:

Որ մասնակցի, ի՞նչ է, ես դավաճա՞ն եմ էս ազգի: Ամեն անգամ ասում եք՝ ձեր որդին, ձեր որդին, հա իմ որդին, իմ որդին… Իմ ընտանիքը տանջվել տառապել է էս տականքների ձեռը: Եթե այսօր ինքը կորոշի, որ կդնի իր թեկնածությունը… ժողովուրդն է ընտրելու, ես կամ Նիկոլ Փաշինյանը չենք տարել իմ որդուն պաշտոնի նշանակել: Ընտրություն է լինելու, եթե կմասնակցի, կհաղթի, կդառնա»: ՀՀԿ-ն, ըստ Սասուն Միքայելյանի, Հրազդանում իշխանության վերադառնալու շանսեր չունի. «Ամոթն ու աբուռը լավ բան է: Թող թողնեն հեռանան: Թող մասնակցեն, բայց եթե ժողովուրդն էսքանից հետո ՀՀԿ-ին պիտի շանս տա…»:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Be the first to comment on "Ժողովուրդն է ընտրելու, ես կամ Նիկոլ Փաշինյանը չենք տարել իմ որդուն պաշտոնի նշանակել. Սասուն Միքայելյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ