Ամեն անգամ ասում եք՝ ձեր որդին: Բա մեր ընտանիքը տանջվել ա, տառապել ա. Սասուն Միքայելյան

“Ես հավակնություն չունեմ՝ իմ որդին կդառնա քաղաքապետ, թե չէ, բայց որ դառնա, մեծ սիրով կընդունեմ”,- խորհրդարանում լրագրողներին ասաց Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ առաջաիկայում Հրազդանի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու կարող  է առաջադրվել Սասուն Միքայելյանի որդին:

“Նա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, ինչպես բոլորը, հետո ի՞նչ, որ իմ որդին է: Թող մասնակցի, ի՞նչ ա, ես էս ազգի դավաճա՞ն եմ: Ամեն անգամ ասում եք՝ ձեր որդին: Բա մեր ընտանիքը տանջվել ա, տառապել ա: Եթե ինքը կորոշի, որ այսօր իր թեկնածությունը կդնի, ժողովուրդը պիտի քվեարկի, ես կամ Նիկոլ Փաշինյանը չենք տանի իմ երեխուն պաշտոնի դնենք”,- ասաց Միքայելյանը:

Նա ՀՀԿ-ականներին կոչ արեց՝ ամոթն ու աբուռը լավ բան է, թողեք հեռացեք:

Սասուն Միքայելյանն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետի ընտրություններին՝ նշելով, որ իր կարծիքով՝ պետք է անցկացվեն ավագանու նոր ընտրություններ: “Պետք է մաքրվի էս ամեն ինչը: Էդ ավագանին նորմալ ընտրված չի, բերել նշանակել են էդ ավագանին: Պետք է հնարավորություն տանք, որ վերջիվերջո ժողովուրդն ընտրի”,- ասաց նա:

Be the first to comment on "Ամեն անգամ ասում եք՝ ձեր որդին: Բա մեր ընտանիքը տանջվել ա, տառապել ա. Սասուն Միքայելյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ