«Փաշինյան Դու վերջն ես»․ Միայն Նիկոլը կարող էր նման բան անել

«Փաշինյան Դու վերջն ես»․ Միայն Նիկոլը կարող էր նման բան անել․․․

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան:

Այստեղ նրան դիմավորել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:

Վերջինս ողջույնի խոսքով դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային լուսանկարահանում:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին:

Փաշինյանի այս և մնացայլ հանդիպումներն իրարանցում է առաջացրել ֆեյսբուքյան օգտատերերի մոտ։

Շատերը սկսել են կատակել՝ ամենատարբեր իմաստներ, ու ենթատեքստեր տալով այդ հանդիպումներին։

Ոմանք գրել են, որ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է մնացել իր քայլերիթի ու հիմա քայլեցնում է նաև առաջատար երկրների ղեկավարներին։

Անդրադարձ է արվել նաև Փաշինյանի դեմքի արտահայտությանը տարբեր իրավիճակներում․

“Փաշինյան Դու վերջն ես, միայն Նիկոլը կարա այսկերպ ժպտա, սիրալիր բարևի ներկաներին, բայց աչքերով Հայաստանից չկտրվի”․ նշել են օգտատարերը։

Ոմանք էլ Նիկոլ Փաշինյանին հորդորել են, որպեսզի վերջինս “լայվ” մտնի․․․

Be the first to comment on "«Փաշինյան Դու վերջն ես»․ Միայն Նիկոլը կարող էր նման բան անել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ