Սաշիկ Սարգսյանի որդին կալանավորվեց

Դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին հրազենային վնասվածք ստանալու իրական հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Be the first to comment on "Սաշիկ Սարգսյանի որդին կալանավորվեց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ