Մայիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին փոխանցեցի դա. հաջորդ օրը նա դարձավ ՀՀ վարչապետ

2018թ.-ի փետրվարին Մատենադարանում տեղի է ունեցել «Դադիվանք. վերածնված հրաշալիք» եռալեզու գրքի շնորհանդեսը, որը «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախագիծն է։ Asekose.am-ը զրուցել է նախագծի ղեկավար Գայանե Գևորգյանի հետ, ով, մասնագիտությամբ լինելով իրավաբան, նախ ինքն է ոգեշնչվել, ապա նաև ոգեշնչել է այս նախագծի հեղինակներին:

Ամեն ինչ սկսվեց պատահականությամբ

Ծնունդով Վրաստանից եմ, սակայն մեծացել եմ Ռուսաստանում, Հայաստանում քիչ էի լինում: Նույնիսկ կարող եմ ասել, որ Հայաստանը ճանաչել եմ վերջին 3-4 տարիներին ընթացքում: Ի սկզբանե Հայաստան էի եկել իրավաբանական ծրագրով, բայց անսպասելի ձևով սկսեցի բացահայտել մշակույթը: Ամեն ինչ սկսվեց հայ նկարիչներին ճանաչելուց, ժամանակակից արվեստից, որովհետև դրսում մեր մշակույթը շատ վատ է ներկայացված, տեղեկության և PR-ի պակաս կա: Ի վերջո, եթե Հայաստանում չես բնակվում և կապ չունես այս ամենի հետ, հայկական մշակույթից կարող ես շատ բաներ չիմանալ: Սկսեցի բացահայտումներս ժամանակակից արվեստից, արդյունքում՝ հետաքրքրություն առաջացավ, ինքս ինձ ասացի՝ փաստորեն Հայաստանն ավելի հետաքրքիր է, քան ես պատկերացնում էի: Սկսվեց բացահայտումներիս շարքը:

Նիկոլ Փաշինյանին փոխանցեցի այս գիրքը՝ ի նշան, որ Նիկողայոսն իր հետ լինի

Փետրվարին գիրքը լույս տեսավ, իսկ հետո սկսվեց թավշյա հեղափոխությունը: Նույնիսկ կատակով ասում եմ, որ իմ Նիկոլայից հետո եկավ Ձեր Նիկոլը: Չգիտեմ սա համընկնում էր, թե այդ սուրբն ասաց, որ վերջապես մենք իրենք հիշեցինք, մի լավ բան անի: Երբ բոլորն անհանգիստ էին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կընտրվի, թե՞ ոչ, մտածում էին՝ կլինի կամ հաղթանակ, կամ ջարդ, մայիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին փոխանցեցի այս գիրքը՝ ի նշան, որ Նիկողայոսն իր հետ կլինի:

Be the first to comment on "Մայիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին փոխանցեցի դա. հաջորդ օրը նա դարձավ ՀՀ վարչապետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ