Ինչ է կատարվում նախկին վարչապետի ընտանիքին պատկանող ընկերությունում

«Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ընկերությունը Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 5-ի վճռով հարկադրված սնանկ է ճանաչվել: Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ գործարանը դեռեւս 2016-2017 թվականներին արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից վաճառվել է: «Այսօր ընկերության հաշվապահական փորձաքննությունն է տեղի ունենալու: Ընկերությունը, որը շահագործել է գործարանը, նոր է սնանկ ճանաչվել, բայց գործարանը 2016-2017 թթ. է վաճառվել»,- նկատեց սնանկության գործով կառավարիչը: Բայց ուշագևավն այն է, որ այս ընկերությունը պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ավելին` գործարանի տնօրենը նրա եղբայրն էր` Հենրիկ Աբրահամյանը: Նշենք, որ գործարանը տեղակայված է հենց Հովիկ Աբրահամյանի ծննդավայր Մխչյան գյուղի ճանապարհին: Բայց ինչպես հայտնի է, քաղաքականությունից դուրս գալուց մեկ տարի անց`անցած տարի, Հովիկ Աբրահամյանը սկսեց իր բիզնեսների մասսայական վաճառքը: Աբրահամյանները վաճառեցին «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում ունեցած իրենց 50 տոկոս բաժնետոմսը: Նշենք, որ ընկերության բաժնետոմսերի կեսը պատկանում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն` Վաչագան Կարապետյանին, իսկ մյուս մասը Հովիկ Աբրահամյանի որդու` ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի անունով էր: Ապա տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ Աբրահամյանները վաճառել են իրենց պատկանող գազալցակայանները, ելակի այգիները եւ այլն: Փաստորեն վաճառվող բիզնեսների թվում է եղել նաեւ Արտաշատի գինու-կոնյակի գործարանը, որն ավելի հայտնի է «Արտաշատ վինկոն» անունով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/822917/

Be the first to comment on "Ինչ է կատարվում նախկին վարչապետի ընտանիքին պատկանող ընկերությունում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ