Արմեն Աշnտյանի սենuացիոն բացաhայտումը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է «ադրբեջանական լոբբինգի կարկառուն ներկայացուցիչներ Դուգինի, Շեւչենկոյի, etc, ցնդաբանություններին»՝ կապված Արցախյան հակամարտության կարգավորման պայմանավորվածությունների հետ:

Վերջերս այցելելով Ադրբեջան, նրանք հայտարարել էին, որ Հայաստանը ժամանակին համաձայնվել է վերադարձնել 5 շրջան, եւ այդ մասին կար պայմանավորվածություն: Աշոտյանի ֆեյսբուքյան գրառման առիթն այն է, որ հայկական մեդիատարածությունում կրկին անդրադարձել են այդ թեմային: Աշոտյանը հերքել է այս պնդումները: Նրա գրառման մեջ սակայն հետաքրքիրը մեկ այլ հատված է.

«Եթե Սերժ Սարգսյանին վերագրվող «խոստումը» իրականությանը համապատասխաներ, ապա ակնհայտ է, որ միջազգային եւ աշխարհաքաղաքական բազմաթիվ շրջանակներ ջանք չէին խնայի Հայաստանում իշխանափոխությունը հենց սաղմնային փուլում կանխելու համար: Այնինչ հենց այդ օրերին մենք ականատեսը եղանք լրիվ այլ պատկերի: Ներքաղաքական օրակարգը զերծ պահենք մեր համընդհանուր ազգային հարցերի շահարկումից»:

Փաստորեն, Աշոտյանն ասում է, որ Հայաստանում իշխանափոխություն չէր լինի, եթե Սերժ Սարգսյանը նման խոստում տված լիներ: Բայց Սերրժ Սարգսյանը ինքն է հայտարարել, որ համաձայնվել է Կազանի պլանին, որը նախատեսում էր տարածքների վերադարձ առանց կարգավիճակի մասին որեւէ կետի: Ընդ որում, այդ պլանը սեղանին էր դրվել նրա նախագահության հենց մեկնարկին:

Այսինքն, Սերժ Սարգսյանը խաբե՞լ էր աշխարհքաղաքական կենտրոններին կամ ինչ որ շրջանակների՝ իշխանության գալու համար, հետո դրժել խոստումը:

Մյուս կողմից, հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու աշխարհքաղաքական կենտրոնները ժամանակին չկանխեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Եվ ընդհանրապես, եթե այդ կենտրոններն իսկապես որոշում ունեն, որ հայերը պետք է հանձնեն տարածքները, եւ պնդում են դա, ապա Հայաստանն ի զորո՞ւ է դիմադրել:

Իսկ գուցե աշխարհքաղաքական կենտրոնները հոգնե՞լ էին հայկական կողմի՝ տարածք վերադարձնելու պատրաստակամությունից: Եթե բաց ենք խոսում՝ ապա խոսենք մինչեւ վերջ. այդ կենտրոնները ՄԱԿ-ի բանաձեւեր են ընդունում, որոնք ճանաչում են հայկական նվաճումները, Վիեննայի օրակարգ են ընդունում, որով ճանաչում են Արցախի սահմանը, դնում են ինքնորոշման հարց:

Իսկ փոխարենն ի՞նչ է արել հայկական կողմը մինչ այժմ. Վերաբնակեցում չի արել Սերժ Սարգսյանի ասած «անվտանգության գոտում», ճանաչել է Ադրբեջանի իրավունքները, նախապայման է դրել բանակցության համար ու շարունակել հանդիպումներն Ալիեւի հետ, եւ այլն:

Եվ մի հարց էլ՝ ո՞ւմ նկատի ունի Աշոտյանը, աշխարհքաղաքական շրջանակներ ասելով: Արժեր թվարկել: Դա կլիներ սենսացիոն բացահայտում:

Be the first to comment on "Արմեն Աշnտյանի սենuացիոն բացաhայտումը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ