Կկարողանա՞ Մոսկվան անձեռնմխելի պահել Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առնվազն մինչեւ հուլիսի 25-ը չի ներկայանա ՀՔԾ՝ որպես վկա հարցաքննվելու։ Նա Հայաստանում չէ։

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրապարակեց հարցաքննության ներկայանալու ծանուցագրի պատասխան նամակը, որով իրավապահների հետ կառուցողական գործակցության պատրաստակամություն է հայտնվել անհրաժեշտության դեպքում մինչ այդ ժամկետը ժամանակակից կապի միջոցներով հարցաքննվելու մասին։

Ի հեճուկս Սողոմոնյանի հավաստիացումների, սակայն, թե Ռոբերտ Քոչարյանն անհանգստանալու խնդիր չունի, իրականում նկատելի է հարցաքննությունից խուսափելու միտումը։ Դա նկատելի էր դեռ այն պահից, երբ Քոչարյանի գրասենյակը հայտարարում էր, որ իրենք ծանուցագիր չեն ստացել։

Չհարցաքննվելու ուղղությամբ ուշագրավ քայլ էր Քոչարյանի՝ ակնհայտ իր նախաձեռնությամբ տված հարցազրույցը «Երեւան թըդեյ» կայքին։

Հարցազրույցում անդրադառնալով այն հարցերին, որոնց շուրջ ենթադրաբար կարող է ընթանալ իր հարցաքննությունը՝ նա կարող է փորձել հայտարարել, որ ամեն ինչ հարցազրույցում ասել է եւ ավելացնելու ոչինչ չունի։

Հավանական է, որ Քոչարյանը կփորձի հովանավորություն ստանալ Կրեմլից, հատկապես, որ ընդամենը տասն օր առաջ վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆիանսական կազմակերպության խորհրդի կազմում։

Be the first to comment on "Կկարողանա՞ Մոսկվան անձեռնմխելի պահել Ռոբերտ Քոչարյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ