Քոչարյանի ակնարկը Մանվելին. Նա պատրաստվում է ամենավատին

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տալով Մարտի 1-ի թեմայով, ուշագրավ հայտարարություն է արել գեներալ Մանվելի մասով, որը 2008-ի փետրվարին պաշտպանության փոխնախարար էր ու ԵԿՄ նախագահը:

Քոչարյանը ասել է, որ փետրվարի 23-ին հավաքել է զինուժի հրամկազմին, որպեսզի ապահովի կարգապահությունը:

Ըստ նրա, Մանվել Գրիգորյանը չի եղել հավաքին եւ նրա մասով ինքը հանձնարարել է, որ Մանվելին փոխանցեն՝ գնա տուն եւ տանը սպասի իր հետագա ճակատագրի վերաբերյալ որոշմանը:

Ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանը հիշել այդ դրվագը, պատմել այդ մանրամասնը, որի անհրաժեշտությունը թվում է թե չկա:

Քոչարյանը, ով ստացել է որպես վկա ներկայանալու ծանուցագիր, դեռ ՀՔԾ չներկայանալով արդեն սկսել է վկայություն տալ եւ Մանվել Գրիգորյանին դե ֆակտո անվանում է վախկոտ:

Բանն այն է, որ 2008 թվականի փետրվարյան զարգացումներում Մանվել Գրիգորյանն ունեցավ առանցքային դեր, համենայն դեպս առնվազն Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռամբ:

Հանրահավաքներից մեկում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը բանակցում է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հետ, որպեսզի քաղաքական զարգացումների ծավալմանը զուգահեռ բանակը չօգտագործվի ժողովրդի դեմ:

Դրանից հետո Տեր-Պետրոսյանը հրապարակին հորդորեց վանկարկել Մանվելի անունը:

Ռոբերտ Քոչարյանը խոսում է դրան հաջորդած իր քայլերի մասին, ասելով, որ Մանվելին հանձնարարել է, այն էլ հեռակա՝ գնալ տուն եւ սպասել իր որոշմանը, իսկ մյուս երկրապահներին էլ՝ ցրվել:

Մանվելը գնացել է տուն: Վախեցել է Ռոբերտ Քոչարյանի զայրույթից…

Շարունակությունը՝ այստեղ

Be the first to comment on "Քոչարյանի ակնարկը Մանվելին. Նա պատրաստվում է ամենավատին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ