Վարչապետի նստավայրի մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել

Երևանի Բաղրամյան 26 հասցեում՝ ՀՀ վարչապետի նստավայրի մոտ միջին տարիքի տղամարդը փորձել է բենզինի միջոցով ինքնահրկիզվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը:

«Այս պահին դեպքի վայրում է շտապօգնության աշխատակիցների խումբը, քաղաքացուն համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվում»,- նշեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից և հավելեցին, որ այլ մանրամասներ կտրվի առաջիկայում:

Be the first to comment on "Վարչապետի նստավայրի մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ