ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանի հետ:
Սփյուռքի նախարարն այս օրերին Հայաստանում գտնվող երգչի հետ լուսանկարը վերնագրել է այսպես.
«Սերժին ցույց էի տալիս սփյուռքի և մշակույթի նախարարների ընդհանուր պատշգամբը 🙂 »:
Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանն աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է:
Նա ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։
Be the first to comment on "«Սերժին ցույց էի տալիս սփյուռքի և մշակույթի նախարարների ընդհանուր պատշգամբը». Մխիթար Հայրապետյան"