«Ինչպե՞ս կшրnղ է մի զզվելի արшրած հողին հшվասարեցնել шնմեղ ու հшմեստ մարդու կյшնքը». Քրիստինш Եղnյանը դшտի կտա իր шնվան հետ խшղшցողներին

Դերասանուհի Քրիստինա Եղոյանը տհաճ պատմության մեջ է ընկել։ Համացանցում տարածվում են մերկապարուհու լուսանկարներ և ներկայացվում որպես փաստեր Քրիստինայի անցյալից։ Դերասանուհին Ինստագրամի իր էջում անդրադարձել է այս հարցին և գրել.

«Ինչպե՞ս կարող է մի կեղտոտ, զզվելի արարած, տեղադրելով ուրիշի նկարը, վստահեցնել մարդկանց, որ այդ նկարում ես եմ, փորձել խայտառակել, հողին հավասարեցնել անմեղ ու համեստ մարդու կյանքը, կասկածի տակ դնել նրա բարոյականությունն ու ընտանիքից տրված դաստիարակությունը: Ներկայացնելով մի նկար, որը ոչ իմ, ոչ էլ իմ ապրելակերպի հետ երբեք կապ չի ունեցել և չի կարող ունենալ:

Նկարը տեղադրողը ֆոտոշոփի միջոցով ստորաբար հեռացրել է աղջկա դաջվածքները, որպեսզի, գոնե, այդ կերպ ոմանց աչքերում հավաստի դարձնի իր կեղտոտ սուտը։Հայաստան վերադառնալուն պես այս հարցը տանելու եմ իրավական հարթություն: Ինձ զրպարտողը, այս նկարը տարածողը, հայհոյանք ու վիրավորանք հնչեցնողները պատասխանատվության են ենթարկվելու»։

Be the first to comment on "«Ինչպե՞ս կшրnղ է մի զզվելի արшրած հողին հшվասարեցնել шնմեղ ու հшմեստ մարդու կյшնքը». Քրիստինш Եղnյանը դшտի կտա իր шնվան հետ խшղшցողներին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ