ՀՀ վարչապետը հյուրընկալել է աշխարհահռչակ ֆուտբոլիստին և նրա հետ սելֆի արել (Ֆոտո)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, այն մակագրելով.

Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի եւ եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։

Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին եւ հայկական ֆուտբոլին:

Երևանում տեղի ունեցավ համաշխարհային ֆուտբոլի լեգենդների հանդիպումը, որում ավելի ուժեղ գնտվեցին լատինական Ամերիկայի լեգենդները։

Հանդիպմանը մասնակցում էին մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ, ովքեր հատուկ այս խաղի համար ժամանել են Երևան:Հանդիպմանը մասնակցեցին Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Ռայան Գիգսը, Խավիեր Սավիոլան և այլ լեգենդներ։

Լատինական Ամերիկայի թիմի գլխավոր մարզիչն էր բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն, իսկ Եվրոպայի թիմի մարզիչն էր իտալիացի լեգենդար պաշտպան Պաուլո Մալդինին:

Խաղն ընթացավ գոլառատ պայքարում ու ավարտվեց լատինաամերիկացիների հաղթանակով` 5:2 հաշվով: Ռոնալդոյի թիմից 1-ական գոլի հեղինակ դարձան Բատիստուտան, Բեբետոն, Սավիոլան, իսկ Ռոսարիոն դարձավ դուբլի հեղինակ: Եվրոպայի թիմից գոլով աչքի ընկան Ֆիգուն և Ջորկաեֆը:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Be the first to comment on "ՀՀ վարչապետը հյուրընկալել է աշխարհահռչակ ֆուտբոլիստին և նրա հետ սելֆի արել (Ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ