Ցյուրիխում կայծակն ուղևորատար ինքնաթիռի է հարվածել

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում SunExpress ավիաընկերության Boeing-737-800 ուղևորատար ինքնաթիռին օդանավակայանում հարվածել է կայծակը։ Միջադեպի արդյունքում ուղևորները չեն տուժել։

Նշվում է, որ ինքնաթիռն Անթալիա պետք է ուղևորվեր։ Կայծակի հարվածից անմիջապես հետո օդանավի մոտ փրկարարական և տեխնիկական ծառայություններ են ուղարկվել, որոնք զննել են ինքնաթիռը։ Ի վերջո, ուղևորները մեկնել են նշանակված ժամից երկու ժամ ուշ։

Be the first to comment on "Ցյուրիխում կայծակն ուղևորատար ինքնաթիռի է հարվածել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ