Եթե ես քննադատեմ Նիկոլ Փաշինյանին, մի խումբ կանայք կարող են հարձակվել իմ վրա․ Անիտա Հախվերդյան

Համացանցի, հեռախոսի գործոնը շատ կարևոր էր հեղափոխության համար՝ արագաշարժության իմաստով. հակադրվեցին երկու իրականություններ՝ իշխանական ծանր հռետորաբանությունն ու ապատեղեկատվությունը և այն, որ ամեն մարդ կարող էր մտնել մեդիա, և «լայվով» առաջարկվում էր այլ տարբերակ: Արագ փոխվում էր ամեն ինչը,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս մասին ասաց երգահան Անիտա Հախվերդյան:

Նա նաև հավելելեց, որ միշտ հաղթում է այն, ինչն ավելի արագ է: Նրա խոսքով՝ հիմա ավելի մեծ է սոցիալական ցանցերի դերը, քան երբևէ, քանի որ անհրաժեշտություն կա իմանալու, թե կառավարությունն ինչով է զբաղված, ինչ ծրագրեր է իրականացնում:

Անիտա Հախվերդյանի կարծիքով՝ հեղափոխության էներգետիկան պետք է տրանսֆորմացնել և ուղղել ուրիշ ուղղությամբ, այն պետք է դառնա կոռուցողական ինչ-որ բան:

Երգահանն անդրադարձավ թավշյա հեղափոխության ընթացքում ստեղծված երգերին՝ վերլուծելով դրանց դերն ու ազդեցությունը:

Be the first to comment on "Եթե ես քննադատեմ Նիկոլ Փաշինյանին, մի խումբ կանայք կարող են հարձակվել իմ վրա․ Անիտա Հախվերդյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ