Վալերիյ Օսիպյանը այցելել է ճանապարհային ոստիկանություն

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հուլիսի 4-ին Հայաստանի ճանապարհային ոստիկանության 82-ամյակի կապակցությամբ այցելել է ճանապարհային ոստիկանություն:

Ինչպես  տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ոստիկանության պետը նախ եղել է օպերատիվ կառավարման կենտրոնում, որն ի դեպ, աշխատանքը սկսել է ուղիղ մեկ տարի առաջ: Այս ընթացքում կենտրոնի 177 թեժ գիծը ստացել է շուրջ 200.000 ահազանգ, որոնց տրվել է համապատասխան ընթացք:

Վալերիյ Օսիպյանը ծանոթացել է նաև ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոնի աշխատանքային պայմաններին, տվել կոնկրետ հանձնարարականներ՝ ծառայության որակը բարձրացնելու ուղղությամբ:

Ճանապարհային ոստիկանությունում կայացել է ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ժորա Բարսամյանի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության անցած ուղին» գրքի շնորհանդեսը:
Գրքում առաջին անգամ ի մի է բերվել և հանգամանորեն ներկայացվել Հայաստանի ճանապարհային ոստիկանության ավելի քան 80 տարվա կատարած աշխատանքը:

Ելույթներ են ունեցել ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, գրքի խմբագիրը և ոստիկանության վետերաններ, որոնք կարևորել են հեղինակի կատարած ծավալուն աշխատանքը: Նշվել է, որ հավաքագրվել և ժողովածուում ամփոփվել են արխիվային բացառիկ նյութեր:

Ճանապարհային ոստիկանության մասնագիտական տոնի և գրքի լույս ընծայման կապակցությամբ շնորհավորական խոսք է ասել  ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Միջոցառման ավարտին ոստիկանության պետը գրքի հեղինակին պարգևատրել է «Ոստիկանություն 100-ամյակ» հոբելյանական մեդալով:

Be the first to comment on "Վալերիյ Օսիպյանը այցելել է ճանապարհային ոստիկանություն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ