Ում դեմ է բողոք ներկայացրել Ալիկ Սարգսյանը

ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը ՀՔԾ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Hraparak.am-ի տեղեկություններով, ՀՔԾ ներկայացված հաղորդումը հնարավոր է լինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին:

Բանն այն է, որ Աբրահամյանը եւ Սարգսյանը տարիներ ի վեր հակասություններ են ունեցել, որոնք եկել են թե բիզնեսում իրար մրցակից լինելուց, թե մարզում քաղաքական առումով մրցակցությունից, իսկ հակասությունները սրվել են հատկապես ընտրական շրջանում: Մենք ավելի վաղ գրել էինք, որ վարչապետ եղած ժամանակ Աբրահամյանը պարբերաբար կտրուկ էր արտահայտվում Ալիկ Սարգսյանի մասին՝ պահանջում մարզային մասշտաբով անցկացվելիք միջոցառումների ժամանակ հրավիրողներն ընտրություն կատարեն իրենց մեջ՝ կամ իրեն հրավիրեն, կամ Ալիկ Սարգսյանին:

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

Be the first to comment on "Ում դեմ է բողոք ներկայացրել Ալիկ Սարգսյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ