Ռոբերտ Քոչարյանի վրեժը Հայաստանից. Ինչ է կատարվել․․․

1998-ի փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Երկրապահի վերնախավը կտրուկ հակադրվում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության հեռանկարին:

Վազգեն Սարգսյանի շրջապատում պնդում էին, որ նախագահի լավագույն թեկնածուն հենց պաշտպանության նախարարն է, որն ընդունելի ֆիգուր էր իշխանության բոլոր թևերի համար:

Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Սամվել Բաբայան եռյակը միանգամայն այլ սցենար ուներ և կանգ էր առել Ռոբերտ Քոչարյանի թեկնածության վրա` չնայած Սահմանադրությունը վերջինիս արգելում էր առաջադրվել նախագահի պաշտոնում:

Ի վերջո, Վազգեն Սարգսյանը գտել էր կոմպրոմիսային լուծում և բոլորը, կարծես թե, հանգել  էին կոնսենսուսի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածության շուրջ:

Սակայն նախագահի թեկնածուների առաջադրման փուլում Հարությունյանն «անհետացավ»:

Թե որն էր Գագիկ Հարությունյանի «անհետացման» բուն պատճառը, դժվար է ասել. այս մասին թերևս կիմանան Գագիկ Հարությունյանն ու Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը:

Փաստն այն է, որ առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանը ու չնայած այն հանգամանքին, որ նախագահական ընտրություններում փաստացի հաղթանակ էր տարել Կարեն Դեմիրճյանը` հայտարարվեց Ռոբերտ Քոչարյանի հաղթանակի մասին:

1999-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնություն» դաշինքի համոզիչ հաղթանակից հետո բոլորի համար ակնհայտ էր,

որ եթե անգամ բանը հասնի նախագահական հերթական ընտրություններին, նախագահ է դառնալու Վազգեն Սարգսյանը` վերջակետ դնելով Ռոբերտ Քոչարյանի սիմվոլիկ իշխանությանը:

Թերևս սա էր Հոկտեմբերի 27-ի հիմնական մոտիվներից մեկը.

Ռոբերտ Քոչարյանը հաշվեհարդար տեսավ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան զույգի հետ. ձևավորվեց մոնոլիտ քրեածին իշխանություն,

որը հաշվեհարդար տեսավ հասարակության հետ` բոլոր մակարդակի ընտրությունների տոտալ կեղծիքների, երկրի համատարած ռւ մասշտաբային թալանի միջոցով:

Ռոբերտ Քոչարյանը ձևավորել էր քրեաօլիգարխիկ համակարգ, որը չէր կարող հանգիստ հեռանալ իշխանությունից․․․

Շարունակությունը՝ այստեղ

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանի վրեժը Հայաստանից. Ինչ է կատարվել․․․"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ