Ալեքսանդր Սարգսյանի մոտ գտնված զենքն օրինական է եղել. Վալերի Օսիպյան (տեսանյութ)

Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Մենք ի սկզբանե չգիտենք՝ զենքը օրինական է, թե ոչ, բայց այն, որ տեղեկություն ենք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ և մեքենայի մեջ զենքեր կան, փաստ է: Այդ փաստը ստուգեցինք, զենքերն օրինական են, անցնում են համապատասխան փորձաքննություն»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:

Հարցին՝ էլ ի՞նչ տեղեկություններ է ստացել ոստիկանությունը Ալեքսանդր Սարգսյանի վերաբերյալ, կա՞ն արդյոք այլ կասկածներ, ոստիկանապետը պատասխանեց. «Այս պահին սահմանափակվենք այսքանով: Կտեղեկանաք, եթե որևէ բան լինի»:

Իսկ, թե որտեղի՞ց Ալեքսանդր Սարգսյանին զենք, Վալերիյ Օսիպյանը հորդորեց դիմել լրատվական ծառայություն:

Այն հարցին, թե ստացե՞լ են զանգեր, ակնարկներ՝ Ալեքսանդր Սարգսյանին ազատ արձակելու համար, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ ՀՀ Սահմանադրությանն ու Սահմանադրությունից բխող օրենքներին համապատասխան:

Ինձ որևէ ցուցում, որևէ հրաման չի եղել»:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանիկնոջ ձերբակալությանը, նա ասաց, որ այսօրվա Հայաստանում, եթե մարդ են ձերբակալում, ուրեմն բավարար հիմքեր կան: ՀՀ ոստիկանապետը նշեց՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով են ԵԿՄ շենքից մեքենաներով տեղափոխվել պահածոները: «Այդպես է եղել, ես պնդում եմ, կան համապատասխան բացատրություններ, ցուցմունքներ, որտեղ հենց տիկին Նազիկի ցուցումով են փորձել տեղափոխել: Ոստիկանությունն այն գերատեսչությունն է, որտեղ պարտադիր պետք է լինի հիմք»,-ասաց նա և ավելացրեց, որ ոստիկանությունը մոտավորապես չի աշխատում:

Be the first to comment on "Ալեքսանդր Սարգսյանի մոտ գտնված զենքն օրինական է եղել. Վալերի Օսիպյան (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ